Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 1 ժամ առաջ - 21:16 18-06-2026

Թուրքիան ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի կնքած հուշագիրը

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ դրական է գնահատում ԱՄՆ-ի և Իրանի միջև ստորագրված, 14 կետից բաղկացած շրջանակային համաձայնագիը (փոխըմբռնման հուշագիր)՝ այն դիտարկելով որպես տարածաշրջանային լարվածության նվազեցման քայլ։

Նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ Թուրքիան ողջունում է կողմերի միջև ռազմական հակամարտությունների դադարեցման նպատակով ձեռք բերված պայմանավորվածությունը և հույս ունի, որ այն կնպաստի Մերձավոր Արևելքում երկարաժամկետ խաղաղության, անվտանգության և կայունության հաստատմանը։

Միաժամանակ ընդգծվել է, որ Թուրքիան շարունակում է իր տարածաշրջանային քաղաքականությունը՝ հիմնված խաղաղության և կայունության պահպանման վրա՝ աջակցելով խնդիրների լուծմանը դիվանագիտության և երկխոսության միջոցով։

Հայտարարության մեջ շեշտվել է նաև, որ անհրաժեշտ է բոլոր կողմերի զսպվածությունը, պատասխանատվությունը և ողջամիտ մոտեցումը՝ պահպանելու համաձայնագիրը և կանխելու հնարավոր սադրանքները։

Հայտարարության մեջ հատուկ ուշադրություն է դարձվել Հորմուզի նեղուցի զարգացումներին՝ ընդգծելով, որ էներգետիկ անվտանգության, ծովային առևտրի և նավարկության ազատության ապահովումը ունի գլոբալ կարևորություն։

Թուրքիան հայտարարել է, որ պատրաստ է միջազգային իրավունքի շրջանակում աջակցել այս ուղղությամբ իրականացվող ցանկացած նախաձեռնության։

Աղբյուր՝ Ermenihaber.am

Ամենից շատ դիտված

12:30 Եթե որևէ ձեռնարկություն 1 տարում 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է ոլորտում աշխատելուց. Փաշինյան
22:53 Փաշինյանի նոր ռազմավարությունը. Բաքվին հանգստացնել, ընդդիմությանը ջախջախել
14:23 Արտակարգ դրություն Մոսկվայում. 200 անօդաչուների հարձակումից հետո դադարեցվել են բոլոր չվերթները
09:00 Քրիստինե Գրիգորյանի հորաքրոջ հետախուզվող տղան և ՔՊ-ականների ընտանեկան արտոնությունները
20:25 Մետրոյում Նիկոլի հիստերիայի «զոհ» Արամը Բաթումիում հաղթել է թուրք մրցակցին՝ ներկայացնելով Հայաստանը
14:44 Գոռ Հակոբյանը հայտնել է որդու բուժման 6-րդ փուլի մեկնարկի մասին. ընտանիքը շարունակում է պայքարը Գերմանիայում
18:07 ԱԺ-ն ընդունեց նախագիծը. վարելու իրավունքից զրկվածները կարող են այն վերականգնել առանց քննության
23:02 Ես հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման մասին. Սամվել Կարապետյան
13:00 Դոն Քիխոտի պես. ինչու է Փաշինյանը հոխորտում ընդդիմության վրա
10:32 Գյումրիում զանգվածային ձերբակալություններ են