copy image url
Ներքին 4 շաբաթ առաջ - 11:25 16-05-2026

Ոչ ոք չի կարող ՀՀ-ի գեղեցիկ դրոշի փոխարեն մեկ այլ դրոշ ցուցադրել․ ՀՀ-ում Իրանի դեսպանատունն արձագանքել է Եվրատեսիլի սկանդալին

ՀՀ-ում Իրանի դեսպանատունը արձագանքել է «Եվրատեսիլ» միջազգային երգի մրցույթի ժամանակ իսրայելական հեռուստաալիքի կողմից Հայաստանն Ադրբեջանի դրոշով ներկայացնելուն։

«Ոչ ոք չի կարող ՀՀ-ի գեղեցիկ դրոշի փոխարեն մեկ այլ դրոշ ցուցադրել։ ՀՀ-ն պատմական և քաղաքակրթական ազգ է, և Իրանը միշտ կանգնած է եղել նրա կողքին»,-ասված է արձագանքման մեջ։

Հիշեցնենք, որ իսրայելական Kan 11 պետական հեռուստաալիքը «Եվրատեսիլ» երգի մրցույթի կիսաեզրափակչի հեռարձակման ժամանակ Հայաստանն ու Ադրբեջանը ներկայացրել է նույն՝ Ադրբեջանի դրոշի ներքո: