Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 19:04 25-03-2025

Թրամփը վստահում է իր խորհրդականին՝ չնայած սկանդալին

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի կորցրել վստահությունը ազգային անվտանգության հարցերով իր խորհրդական Մայք Ուոլցի նկատմամբ՝ չնայած Եմենում ԱՄՆ-ի ռազմական հարվածների մասին տվյալների արտահոսքի հետ կապված սկանդալին։ Այդ մասին տեղեկացնում է NBC News-ը։շ

«Նա լավ մարդ է և դաս է քաղել այդ ամենից»,- ասել է Թրամփը։

Նա հավելել է, որ The Atlantic ամսագրի գլխավոր խմբագրի ներկայությունը Signal-ի աշխատանքային չաթում ամերիկյան վարչակազմի անդամների հետ զրույցում ոչ մի ազդեցություն չի ունեցել Եմենում ԱՄՆ-ի գործողության վրա։ Նա կատարվածը համարում է աննշան սայթաքում։

Ամենից շատ դիտված