copy image url
Ներքին 1 ժամ առաջ - 23:18 14-06-2026

Ռոբերտ Քոչարյանին օդանավակայանում արգելել են լքել երկիրը

«Հայաստան» դաշինքի առաջնորդ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին այսօր օդանավակայանում արգելել են լքել երկիրը։

Տեղեկությունը հաստատել է Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը։ Թե ինչ հիմնավորմամբ, այս պահին դեռ պարզ չէ։

Ռոբերտ Քոչարյանն այսօր ավելի վաղ սոցցանցի իր էջում հայտնել էր, որ եռօրյա այցով մեկնում է երկրից. «Նախագահի նախկին բազմաթիվ այցերի մասին երբեք նախապես տեղեկատվություն չենք տրամադրել՝ դրանց մասնավոր բնույթի պատճառով։ Սակայն, հաշվի առնելով ընդդիմության ներկայացուցիչների այցերի վերաբերյալ իշխանությունների կողմից վերջերս տարածվող կեղծիքները, հարկ ենք համարում հանրությանը զերծ պահել իշխանական կեղծիքների սպասվելիք չափաբաժնից»։

Նախկին նախագահի որդին՝ Լևոն Քոչարյանը, լրագրողներին ասել է, որ հայրը Ռուսաստան էր մեկնում։