Նոյեմբերի 1-ից Հայաստանում կմեկնարկի կենսաչափական անձնագրերի թողարկումը, այս մասին հայտնել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ մանրամասներ ներկայացնելով գործընթացից։
Նա նշել է, որ կենսաչափական փաստաթուղթը պարզապես նոր անձնագիր չէ, այն սահմանի վրա թվային նույնացման միջոց է։ Նույնացումն ապահովելու է անձնագրում զետեղված անտեսանելի, նոր սերնդի չիպը։