Հայկական հեռուստատեսության պատմության մեջ ամենասիրված ու հաջողված նախագծերից մեկի՝ «Ֆուլ Հաուս» սիթքոմի գլխավոր դերակատարները կրկին միասին են: Դերասաններ Անի Երանյանը, Միհրան Ծառուկյանը, Մոսո Կարապետյանը և Արփի Գաբրիելյանը տարիներ անց հավաքվել են ընկերական ջերմ միջավայրում՝ անակնկալ մատուցելով և անասելի ուրախացնելով իրենց միլիոնավոր հետևորդներին:
Զույգերն ու ընկերները կիսվել են նոր համատեղ լուսանկարով, որն իսկական նոստալգիայի ալիք է բարձրացրել համացանցում:
Համատեղ հրապարակմանը կից դերասանուհի և երգչուհի Արփի Գաբրիելյանը հանդես է եկել սրտառուչ գրառմամբ՝ անկեղծանալով, թե որքան թանկ է իր համար այս միությունը, որը դիմացել է ժամանակի փորձությանը.
«Մեր ընկերությունը ուղղակի տարիների պատմություն չի… անբացատրելի լավ հիշողություններ են, ծիծաղ, դժվար պահերին կողք կողքի լինել ու սրտով կապված մարդիկ։ Տարիներն անցնում են… իսկ մենք ունենք իրար, ունենք ամենաթանկը՝ մեր հավերժ ընկերությունը»,— նշել է Արփին։
Աստղային ընկերների անկեղծ խոսքերն ու ջերմ լուսանկարը վայրկյանների ընթացքում տարածվել են սոցիալական ցանցերում՝ արժանանալով հազարավոր հավանումների և հարյուրավոր արձագանքների: Երկրպագուները մեկնաբանություններում մեծ հիացմունք են հայտնել նրանց անդավաճան կապի հանդեպ և խոստովանել, որ անչափ կարոտել են էկրաններին այս սիրված կազմին միասին տեսնելուն: