copy image url
Ներքին 1 ամիս առաջ - 11:48 12-06-2026

«Ուժեղ Հայաստան»-ը ԿԸՀ կներկայացնի դիմում ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին

«Ուժեղ Հայաստան» դաշինքը ԿԸՀ կներկայացնի դիմում ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին:

ԿԸՀ-ն պարտավոր է քննարկել դիմումը ոչ թե քվեարկության օրվա ընթացքում տեղի ունեցած խախպտումների տեսանկյունից, այլ ընտրությունների տեսանկյունից: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Արամ Վարդևանյանը:

«Օրենդրությունը վերապահել է լիազորություն ԿԸՀ-ին անվավեր ճանաչելու ընտրության արդյունքները, այդ լիազորությունը ունեն, այդ նպատակով առնվազն պետք է նման դինում ներկայացնել: Եթե կողմը ԿԸՀ համապատասխան դիմում ընտրության արդյունքների անվավեր ճանաչման վերաբերյալ չի ներկայացնում, դա առնվազն մի փաստարկ կարող է լինել, որ Սահմանադրական դատարանում՝ պայմանականորեն պատասխանող կողմ ԿԸՀ-ն դա վկայակոչի:

Ավելին՝ մենք ներկայացնում ենք դիմումը, և ԿԸՀ-ն էլ պարտավոր է քննարկել այդ դիմումը ոչ թե զուտ քվեարկության օրվա ընթացքում տեղի ունեցած աբսուրդային խախպտումների տեսանկյունից, այլ ընտրությունների տեսանկյունից»,- նշել է Վարդևանյանը:

Վարդևանյանն ընդգծեց՝ ՀՀ քաղաքացիները ավելի շատ կմասնակցեին ընտրություններին, եթե չլիներ ատելության խոսքն ու ռեսպրեսիվ մեքենայի իրացման մթնոլորտը:

Նշենք, որ այս պահին արդեն «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչները ԿԸՀ դիմում են ներկայացնում ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու վերաբերյալ:

Հիշեցնենք, որ երեկ վերահաշվարկի արդյունքում 2 ընտրատեղամասի արդյունքներ անվավեր էին ճանաչվել՝ քվեարկության արդյունքների վրա հնարավոր ազդեցություն ունեցած խախտումների պատճառով:

Ամենից շատ դիտված

09:01 Սասուն Միքայելյանի բիզնես «հանճարը». գազալցակայանն իբր վնասով է աշխատում
16:03 Գետնին գցեց ու քաշ տվեց քարերի վրայով. Սասունցի Դավիթ կայարանի մոտ հարձակվել են բլոգեր Նարե Հովսեփյանի վրա
21:45 «Հայփոստի» տնօրենը ստանում է ամսական 10,000 դոլար աշխատավարձ. իսկ գիտե՞ք՝ որտեղից իմացանք
16:08 Ով Նիկոլ Փաշինյանին թթու խոսք չի ասում, իր գույքը չեն ստուգում․ Քոչարյան
18:06 Իմ ղեկավարության ընթացքում «Հայփոստ»-ի ֆինանսական արդյունքը բարելավվել է շուրջ 900 միլիոն դրամով. Շուշան Ալեքսանյան
10:05 Խոշոր միջոցների հաշվին կասկածելի եղանակով իրականացրել է չհիմնավորված գնում․ Դեմոյան
10:37 Քեռին լավ ա․ իսկ Ձեր ամուսինը ո՞նց ա, տիկին Գրիգորյան․ Սարգսյան
15:48 Անահիտ Կիրակոսյանն ու նախկին ամուսինը՝ Արտակը, հուզվել են դստեր և որդու պարի ժամանակ
12:44 Ես շատ ցավում եմ Մարտի 1-ի զոհերի համար, էդ օրվա համար․ Քոչարյան
14:10 Չենք հանդուրժում այլևս․ Աննա Հակոբյան