copy image url
Ներքին 1 ամիս առաջ - 20:26 10-06-2026

Ճամբարակում «ՈւԱԶ»-ը գլխիվայր հայտնվել է ջրատար փոսում․ կան վիրավորներ

Այսօր՝ հունիսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 12։45-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 55-ամյա Սարգիս Ա․-ն, իր վարած «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայով Ճամբարակ քաղաքի Գարդմանի փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ջրատար փոսում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու նրա 2 ուղևորները, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած Ճամբարակի բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են Ճամբարակի բժշկական կենտրոն։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում: