copy image url
Ներքին 2 տարի առաջ - 21:42 20-08-2024

Երևանում բախվել են 2 Hyundai-ներ, որոնցից մեկը հայտնվել է «Վեոլիա ջրի» փորած փոսում. կան վիրավորներ. shamshyan.com

Այսօր՝ օգոստոսի 20-ին, «Վեոլիա ջրի» թերի աշխատանքի պատճառով Երևանում հերթական ճանապարհատրանսպորտային պատահարն է տեղի ունեցել։

Ժամը 02:10-ի սահմաններում Ավան վարչական շրջանի Խուդյակով փողոցի «Պետրոլ» բենզալցակայանի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ 32-ամյա Գուրգեն Մեխակյանի վարած Hyundai մակնիշի 37 BJ 101 համարանիշի և 37-ամյա Հարություն Աղաբեկյանի վարած Hyundai մակնիշի 45 GS 555 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով վարորդներից Գ. Մեխակյանը ավտոմեքենայով հայտնվել է փոսում։

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն էլ SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում հայտնել են, որ այդ փոսի հեղինակը Վեոլիա ջուրն է և անվտանգության ոչ մի կանոններ չեն պահպանվել ու սա առաջին դեպքը չէ, որ փոսում ավտոմեքենա է հայտնվում

Դեպքի վայրում վարորդները պարեկների հայտնել են, որ վնասվածքներ չունեն, հրաժարվել են բժշկական օգնությունից, սակայն հաջորդ օրը Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց են դիմել Գ. Մեխակյանը և նրա ուղևոր Երևանի բնակիչ 31-ամյա Գեղամ Սահակյանը։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում