Ներքին Տեսանյութ 1 ամիս առաջ - 21:57 07-06-2026

425 հաղորդում, 180 քրեական վարույթ, 227 մեղադրյալ․ ամփոփ տվյալներ

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Ըստ Դատախազոությունում մշակված և ստացված տվյալների, 2026 թվականի փետրվարի 7-ից մինչ այսօր ժամը 18։00-ն ստացվել է ընտրական գործընթացին խոչընդոտող առերևույթ հանցանքների վերաբերյալ 425 հաղորդում, ԿԸՀ-ից հաղորդեց Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ Ծովակ Մնացականյանը։

Նրա տեղեկացմամբ՝ 425-ից 186-ով նախաձեռնվել է քրեական վարույթ, 300 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, 14 քրեական վարույթ 42 անձի վերաբերյալ հաստատված մեղադրական եզրակացությունով հանձնվել է իրավասու դատարան։

«Պատգամավորի 13 թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդություններ են եղել։ 12-ի վերաբերյալ միջնորդությունները բավարարվել են, իսկ 1-ի վերաբերյալ միջնորդությունը կքննվի առաջիկայում։ Անանուն հաղորդում ներկայացնելու Azdararir.am կայքի միջոցով ստացվել է 13 հաղորդում, որից 3-ը՝ այսօր»,- տեղեկացրեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։



Ամենից շատ դիտված

22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
16:46 Ռուսաստանը թույլատրել է բանակում ավազակների ու թմրավաճառների հավաքագրումը՝ ռազմական խոշոր կորուստների ֆոնին
22:26 Կարկուտից տուժած գյուղացիները դեռ սպասում են փոխհատուցման. վնասի չափը դեռ հայտնի չէ
21:47 Դրվագներ նորագույն սպառազինությամբ մարզումներից. ՊՆ
22:34 Ինքնասպանություն գործած Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել
23:17 Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ ԱԺ-ի պարգևատրման գումարը կբաշխվի պատգամավորների և աշխատակազմի միջև
22:19 Wildberries-ը սկսել է առաջին վճարումները պահեստի վրա հարձակումից հետո
23:05 Դեպի Նուռնուսի ամառանոցներ տանող հատվածում 3-4 օր է՝ խմելու ջուրը տոննաներով թափվում ու կորում է
23:10 Հրաձգության Հայաստանի հավաքականը թիմային պայքարում աշխարհի չեմպիոն է
22:49 Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը 5 տարի է` չի աշխատում. մեղավորը նախագիծն է