Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 3 ժամ առաջ - 21:55 06-06-2026

Իսրայելը զինված ուժեր է գաղտնի տեղակայել Ադրբեջանում. CNN

Ամերիկյան «CNN» առցանց լրատվական հարթակը, հղում անելով 4 իրազեկ աղբյուրի, նշում է, որ Իսրայել-Իրան հակամարտության ընթացքում Իսրայելը հարևան երկրներում գաղտնի բազաների ցանց ստեղծել, մասնավորապես Ադրբեջանում, Իրաքում, ԱՄԷ-ում և Սոմալիլենդում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ադրբեջանում գտնվող բազաները ենթադրաբար օգտագործվել են ինչպես հետախուզական տվյալներ հավաքելու, այնպես էլ գործողություններին աջակցելու համար։ Պնդում է արվում, որ Ադրբեջանն այս գաղտնի ցանցի ամենակարևոր օղակներից մեկն է։

Ըստ CNN-ի՝ իսրայելական ուժերը գործել են հարավային Ադրբեջանի տարբեր կետերում՝ Իրանի սահմանի մոտ։ Այդ վայրերից մի քանիսը ենթադրաբար գտնվում են Թավրիզից մոտ 100կմ հեռավորության վրա, որը պատերազմի ժամանակ Իսրայելի օդային հարվածների թիրախն էր դարձել։

Նշվում է, որ Ադրբեջանի բազաներում տեղակայված ենե ղել տասնյակ զինվորներ, այդ թվում՝ Մոսադի անձնակազմը, հատուկ նշանակության ստորաբաժանումներ և էլիտար ուղղաթիռային որոնողական-փրկարարական խմբեր։

Լրատվամիջողը նաև հայտնում է, որ Ադրբեջանում գտնվող բազան դեր է խաղացել մարտի 4-ին Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ գործողությունների հրամանատար Ռահման Մուկադդամի սպանության գործում։ Հաղորդվում է, Ադրբեջանում գտնվող բազան ապահովել է գործողության լոգիստիկ աջակցություն։

Հիշեցնենք, որ Մուկադդամի սպանությունից մեկ օր անց Նախիջևանի օդանավակայանը թիրախավորվել է անօդաչու թռչող սարքի կողմից, որից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այդ հարձակման մեջ մեղադրել էր Իրանին։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել