copy image url
Արտաքին 5 ժամ առաջ - 22:33 15-09-2026

Արհեստական ​​բանականության հետ կապված ռիսկերը պահանջում են անհապաղ գործողություններ. Դյուժարիկ

Արհեստական ​​ինտելեկտի (ԱԻ) զարգացման հետ կապված ռիսկերը իրական են և պահանջում են անհապաղ գործողություններ:

Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:

«Արհեստական ​​բանականության կողմից առաջացող ռիսկերը շատ իրական են, դրանք գոյություն ունեն, և դրանք պետք է լուծվեն հիմա», – ասել է նա՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջերս արած հայտարարությունը, որը կեղծ էր համարել այն պնդումները, թե արհեստական ​​բանականության զարգացումը կարող է սպառնալիք ներկայացնել մարդկության գոյությանը։

Ամենից շատ դիտված