Ներքին Տեսանյութ 3 ամիս առաջ - 12:55 04-06-2026

Նիկոլ, վերջ, պիտի գնաս, այսքան չարիք ու պառակտում բերած մարդը չի կարող ազգ սիրել․ Ռուբեն Մխիթարյան

«Ամենաամոթալին, որին մենք ականատես ենք լինում, դա երկրի ղեկավար կոչվածի վերաբերմունքն է զոհվածների մայրերին, քույրերին ու դուստրերին»․ այս մասին երեկ Հանրապետության հրապարակում «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքի ընթացքում ասաց հասարական գործիչ, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը։

«Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես կամ անպատվես։ Դու ո՞վ դառար, որ գերի ընկածի երեխային ձեռք առնես։ Ո՞վ ես դու»,- ասաց Մխիթարյանը՝ դիմելով Նիկոլ Փաշինյանին, ինչին հաջորդեց հանրահավաքի մասնակիցների վանկարկումը․ «Ա-մոթ-ա-մոթ»։

Նա Նիկոլ Փաշինյանին կոչ արեց հեռանալ․ «Նիկոլ, քանի որ դու այս 8 տարիների ընթացքում հայ ժողովրդի կարծիքն ընդհանրապես չես հարցրել, այս օրերին մարդիկ էլի սկսել են լցնել հրապարակները, գալ հանրահավաքների, որպեսզի ասեն՝ վերջ, այ տղա, պիտի գնաս, հերիք է, բավ է, հոգնել ենք, զզվել ենք։ Այսքան չարիք բերած, այսքան պառակտում բերած, այսքան ողբերգություն բերած մարդը չի կարող ազգ սիրել, չի կարող Աստված ունենալ, չի կարող պետություն ունենալ, պիտի գնաս ու գնալու ես»։

Նշենք, որ Մխիթարյանի ելույթի ժամանակ շատերը հուզվեցին, երբ նա սկսեց կատարել․ «Արշալույս էր, նոր էր բացվել․․․» երգը։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
13:18 Այն, ինչ Թալեաթին չհաջողվեց լիովին իրականացնել, ավարտին կհասցնի Հայաստանի կառավարությունը
13:29 Պարուհի Սոնա Եսայանն ու հումորիստ Գրիգ Գևորգյանը սպասում են իրենց առաջնեկին
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
13:38 ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետին «Հայոց պատմություն» առարկան պետք չէ. տիրադավը հրահանգել է, դեկանը՝ գրել զեկուցագիրը, ռեկտորը՝ հաստատել. 168.am
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
14:10 Հայկոյի մեղեդին, Դիլիջանի ջերմությունն ու աստղային կազմը․ էկրան է բարձրացել «Մի գդալ սեր» ֆիլմը
11:29 Չորս ամսում՝ 3-րդ դեպքը․ սա խորքային խնդրի մասին վկայող խայտառակ իրավիճակ է․ Արփինե Հովհաննիսյան