copy image url
Ներքին 2 ամիս առաջ - 12:52 31-05-2026

Բյուրականի դպրոցի տնօրենը չի հերքում` ձայնագրություն ուղարկել է, բայց ասում է` չի հորդորել

Բյուրականի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վարսենիկ Վարդանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում չհերքեց, որ ձայնային հաղորդագրություն է ուղարկել ուսուցիչներին Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի հետ հանդիպմանը մասնակցելու համար, բայց պնդեց, որ ոչ մեկի ոչինչ չի հորդորել։

Այսօր` ավելի վաղ, News.am–ը գրել էր, որ այսօր Բյուրական է գնալու Արագածոտնի մարզպետը և դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը ուսուցիչներին ու աշակերտներին հորդորել է ներկա գտնվել այդ հանդիպմանը։ Կայքը նաև ձայնագրություն էր հրապարակել, ընդգծելով, որ երեխաներին նույնպես հորդորել են գնալ հանդիպմանը։

«Ես չեմ հորդորել, սկսենք այդտեղից։ Ես ընդամենը ներկայացրել եմ, որովհետև ծնողները, ուսուցիչները հարցեր ունեին մեր պարոն մարզպետին։ Ուղղակի տեղեկացրել եմ, որ մարզպետը գյուղ է գալու, որ այստեղ հավաքվեն և իրենց հարցերն ուղղեն մարզպետին»,– ասաց Վարդանյանը։

Նշենք, որ ձայնագրության մեջ Վարսենիկ Վարդանյանը ուսուցիչներին ասում է. «Կխնդրեի` վաղը ժամը 11։40–ին բոլորով հավաքվեիք Բյուրականի գյուղապետարանի մոտ` ընդունելու մեր պարոն մարզպետին և իր թիմակիցներին։ Լինելու են նաև շատ հյուրեր։ Հարգելի ուսուցիչներ, խնդրում եմ, որ դուք ևս ներկա լինեք»։

Ամենից շատ դիտված

23:35 Կառավարության հետ չհամագործակցելու ցանկությունը մերը չի եղել․ դա իրենց որոշումն է․ Կոմկուսի պատասխանը՝ ՏԿԵ նախարարին
09:00 Իշխանությունների սրտի օլիգարխը վնասով է աշխատում
19:03 Ալեքսանդր Բաբասյանի որդուն պապիկը անվանական համարանիշերով ավտոմեքենա է նվիրել
15:49 Վստահիր ծրագրին. բաժանումից հետո Էլինա Պետրոսյանն անկեղծացել է կյանքի նոր փուլի մասին
17:04 «Մեր հասարակությունն անհույս հիվանդ է». արմատախիլ են արել հերոս Հայկազ Մկրտչյանի հիշատակի եղևնիներն ու տուաները
22:06 Առաջին ուշագրավ գտածոները` Թալինի իջևանատան պեղումների արդյունքում
12:01 Ինչո՞ւ եք արցախցուն հարցնում՝ արդյոք ճանաչում է Արցախն Ադրբեջան կազմում. Արեգա Հովսեփյան
14:51 Դավիթ Ղազինյանին դուրս հրավիրեցին ԱԺ դահլիճից․ լարված իրավիճակ
23:13 Այս տարի լոլիկի մթերման հետ կապված խնդիր չենք ունենալու․ Գևորգ Պապոյան
23:28 Ամազոնի ափերի մոտ նավթ է հայտնաբերվել․ ով է շահագործելու այն