Ներքին 1 ժամ առաջ - 21:05 19-08-2026

Վթարից հետո՝ հաշտություն. ինչ է փոխելու նոր օրենքը վարորդների կյանքում

Արդարադատության նախարարությունն առաջարկում է փոփոխություն կատարել քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածում, որը վերաբերում է ճանապարհային անվտանգ երթևեկության կանոնների խախտմանը։ Այսպիսով, եթե վարորդը առաջին անգամ խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները և դրա հետևանքով մարդու առողջությանը հասցել է ծանր կամ միջին ծանրության վնաս, հնարավոր է այլևս չենթարկվի քրեական պատասխանտվության։ Նախապայմներից մեկը վարորդի և տուժողի միջև հաշտությունն է։

Հիշեցնենք, որ այժմ գործող կարգավորումներով նման դեպքերում վարորդի նկատմամբ կիրառվում է պատիժ, տուգանք, հանրային աշխատանքներ, կարճաժամկետ ազատազրկում կամ մինչև 3 տարվա ազատազրկում։

Փաստաբան Արտակ Խաչատուրովը Oragir.News-ի հետ զրույցում հիշեցնում է, որ այս համակարգը Հայաստանի համար նորություն չէ, և պետությունը, ըստ էության, վերադառնում է նախկին արդյունավետ մոդելին։

Բանախոսը մատնանշում է ներկայիս համակարգում առկա այն անհեթեթ իրավիճակները, երբ անմեղ վարորդները տարիներով հայտնվում են դատական քաշքշուկների մեջ՝ նույնիսկ այն դեպքում, երբ վթարի միակ մեղավորը եղել է հենց տուժող հետիոտնը։

Որոշ փորձագետներ մտահոգություն են հայտնում, որ սա կարող է վարորդների շրջանում անպատժելիության մթնոլորտ ստեղծել։ Եթե վարորդը գիտի, որ փողով կամ հարաբերություններով կարող է «լեզու գտնել» տուժողի հետ ու ազատվել դատվելուց, դա կարող է նվազեցնել զգոնությունը ղեկին։

Արտակ Խաչատուրովն այլ կերպ է նայում խնդրին՝ կարևորելով հենց օրենքով տրվող հստակ երաշխիքները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:35 Կառավարության հետ չհամագործակցելու ցանկությունը մերը չի եղել․ դա իրենց որոշումն է․ Կոմկուսի պատասխանը՝ ՏԿԵ նախարարին
19:03 Ալեքսանդր Բաբասյանի որդուն պապիկը անվանական համարանիշերով ավտոմեքենա է նվիրել
09:00 Իշխանությունների սրտի օլիգարխը վնասով է աշխատում
15:49 Վստահիր ծրագրին. բաժանումից հետո Էլինա Պետրոսյանն անկեղծացել է կյանքի նոր փուլի մասին
17:04 «Մեր հասարակությունն անհույս հիվանդ է». արմատախիլ են արել հերոս Հայկազ Մկրտչյանի հիշատակի եղևնիներն ու տուաները
12:01 Ինչո՞ւ եք արցախցուն հարցնում՝ արդյոք ճանաչում է Արցախն Ադրբեջան կազմում. Արեգա Հովսեփյան
14:51 Դավիթ Ղազինյանին դուրս հրավիրեցին ԱԺ դահլիճից․ լարված իրավիճակ
23:13 Այս տարի լոլիկի մթերման հետ կապված խնդիր չենք ունենալու․ Գևորգ Պապոյան
23:28 Ամազոնի ափերի մոտ նավթ է հայտնաբերվել․ ով է շահագործելու այն
15:09 ՔՊ-ն եռապատերազմի կուսակցություն է, այդպես են հիշելու Ձեզ. Նարեկ Կարապետյան