Ներքին 1 տարի առաջ - 15:20 11-09-2024

172 դպրոցի ուսումը դադարեցված է. շինարարությունը կյանքի համար վտանգավոր է, բայց տնօրենը լռում է

Օրերս Հակոբ Օշականի անվան թիվ 172 հիմնական դպրոցին կից մեծ թափով շինարարական աշխատանքներ են կատարվում, ինչի պատճառով էլ դադարեցվել է առկա ուսուցումը։ Աշակերտները երկու օր է, ինչ հեռավար են անցկացնում դասերը։

Oragir.News-ն այսօր՝ սեպտեմբերի 11-ին, նկարահանում իրականացրեց դպրոցի տարածքում։

Բանն այն է, որ դպրոցի հարևանությամբ ընթացող շինարարությունը ոչ միայն խանգարում է դպրոցական գործընթացին, այլ նաև վտանգավոր է համարվում դպրոցի շենքի համար։

Աշակերտների ծնողներն ահազանգում են, որ շինարարությունը դադարեցնելու փոխարեն, դադարեցվել է առաջին հերթին բնականոն դասապրոցեսը՝ այն էլ տարեսկզբում։

Ծնողներից մեկը նաև հայտնեց, որ շինարարության առաջին օրն ամբողջ անձնակազմին տարհանել են, երեխաներին դրսում պահել և միայն օրվա վերջում հայտնել, որ մեկ շաբաթ դասերը կլինեն օնլայն։

Դպրոցի աշխատակիցները տեղյակ չեն, թե երբ են ավարտվելու շինարարական աշխատանքերը և երբ կարող են աշակերտները նորմալ դպրոց հաճախել։

Oragir.News-ը փորձեց պարզաբանում ստանալ դպրոցի տնօրենից շինարարության ընթացքի վերաբերյալ, սակայն տնօրեն Գայանե Մկրտչյանը հորդորեց՝ բոլոր հարցերով դիմել Քաղաքապետարան։

Տիկին Մկրտչյանին, կարծես, թե չի մտահոգում աշակերտների ոնտահարված կրթությունը և դպրոցի ճակատագիրը։

Oragir.News-ը փորձեց նաև կապ հաստատել ՄԻՊ գրասենյակ, հասկանալու համար՝ Մարդու իրավունքների պաշտպանը ի՞նչ է պատրաստվում անել այս դպրոցի երեխաների առկա ուսուցումը վերականգնելու, կրթության պայմանների խախտումները վերացնելու ուղղությամբ։

«Այդ հարցի վերաբերյալ դիմում-բողոք չի ստացվել, բայց հաշվի առնելով մամուլում առկա տեղեկություններն ու հրապարակումները, ՄԻՊ-ի հանձնարարությամբ աշխատակազմում անհապաղ սկսվել են ուսումնասիրությունների ընթացակարգ»,- հայտնեցին ՄԻՊ գրասենյակից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

17:58 Ի՞նչ հիմքով է ՔԿ-ն ակնարկում, թե Էմմա Ծառուկյանը դավաճանել է ամուսնուն
09:00 Փաշինյանի հանդեպ հավատը հրաշքներ է գործում. Մանվել Փարամազյանի քրեական գործերը ի չի՞ք դարձան
20:40 «Մալականի այգու» մոտ շինարարական աղբավայր է, ոչ ոք չի զբաղվում այդ հարցով․ Էկո համայնք
22:45 Բերման են ենթարկվել «Նարդոսցի Սերգուլիկը», «Փումփուլիկը», «Սնայպերչիկը», «Բեթմենը», «Խուճուճիկը», «Խուտուտիկը», «Այֆոնչիկը»
22:08 Իրանի առաջնորդ Սեյեդ Մոջթաբա Խամենեին ուղերձ է հղել հարևան երկրներին
18:56 Էկրաններից հեռու, բայց սիրով լի. Անի Քոչարյանը ամուսնու հետ ջերմ հրապարակում է արել
21:01 Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհից․ ՓԾ
14:02 «Խեղճ» Տիգրան Արզաքանցյանը․ նա հայտարարագրել է 0 դրամական միջոց և 0 դրամի եկամուտ
23:14 ԱՄՆ-ն Իրանի հետ «զուսպ է գործում»․ Թրամփ
21:50 Եղվարդի Սուրբ Աստվածածին եկեղեցին կոչ է անում չտարածել եկեղեցու վերաբերյալ ապատեղեկատվությունը