Շվեյցարիայի իշխանություններն ընդլայնել են Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները՝ ընդունելով ԵՄ-ի՝ ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների 20-րդ փաթեթով նախատեսված մի շարք միջոցառումներ։ Այս մասին հայտնում է երկրի Դաշնային խորհուրդը։
«Դաշնային խորհուրդը օգոստոսի 19-ին որոշում է կայացրել ընդունել Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի լրացուցիչ միջոցառումները»,- ասվում է հաղորդագրությունում։
Նոր պատժամիջոցներն ուժի մեջ կմտնեն օգոստոսի 20-ից և կվերաբերեն էներգետիկ, առևտրային ու ֆինանսական ոլորտներին։