Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 շաբաթ առաջ - 18:00 28-05-2026

«Զիգզագ»-ից բյուջե՝ 23 մլն, «Լիդիան Արմենիա»-ից Գնել Սանոսյանին՝ 56 մլն

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակված 2025 թվականի 1000 խոշոր հարկատուների տարեկան տվյալները և բարձրաստիճան պաշտոնյաների ստացած եկամուտները համադրելիս հետաքրքիր պատկեր է ստացվում։ Ուշագրավ է «Զիգզագ» ՍՊԸ-ի ներկայացրած ցուցանիշները, որոնք համեմատելիս ի հայտ են գալիս ակնհայտ անհամապատասխանություններ խոշոր բիզնեսների հայտարարագրած եկամուտների և իշխանական ներկայացուցիչների անձնական դրամական հոսքերի միջև:

ՊԵԿ-ի աղյուսակում «Զիգզագ» ՍՊԸ-ն 2025 թվականի 12 ամիսների ընթացքում ապահովել է ավելի քան 2.8 միլիարդ դրամի ընդհանուր հարկային մուտքեր, սակայն իր վիթխարի ապրանքաշրջանառության ֆոնին պետբյուջե է փոխանցել ընդամենը 23 միլիոն 96 հազար դրամ շահութահարկ։ Կարծում ենք՝ սա պարզապես ապշեցուցիչ է։



ՀՀ գրեթե յուրաքանչյուր քաղաքացի գիտի «Զիգզագ» խանութների ցանցի մասին՝ իր հսկայական ապրանքաշրջանառությամբ, լայնածավալ ներկրումներով և էլեկտրոնիկայի շուկայում գերիշխող դիրքով հանդերձ։ Ընկերության սեփականատերերից մեկը նախկինում DJ, իսկ 2021 թվականից առ այսօր ՔՊ-ական պատգամավոր Էդվարդ Աղաջանյանն է։

Այլ կերպ ասած՝ այս ընկերությունը, որը հայտնի է որպես խոշոր բիզնես, որի խանութները ողողված են թանկարժեք տեխնիկայով, պետբյուջե է վճարել միջին արտադրական ընկերություններից ավելի քիչ շահութահարկ։ Հարց է առաջանում ՝ եթե այս ծավալի բիզնեսը վճարում է նման չնչին շահութահարկ, ապա որտե՞ղ է իրական շահույթը։

«Զիգզագ»-ի և դրա սեփականատերերի՝ հատկապես Էդուարդ Աղաջանյան ընտանիքի շուրջ տարիների ընթացքում տարբեր հրապարակումներ ու աղմկահարույց պատմություններ են եղել։

Առավել հայտնի դեպքերից է 2019 թվականին ՀԴՄ չտրամադրելու համար տուգանքի և ՊԵԿ-ի դեմ դատական վեճը։ Այդ ժամանակ մամուլը գրել էր, որ «Զիգզագ»-ը տուգանվել էր ՀԴՄ չտրամադրելու համար, իսկ հետո փորձել էր վիճարկել ՊԵԿ-ի ակտը դատարանում։

Հետագայում ընկերությունը հրաժարվել էր հայցից։ 2020-ին լրատվամիջոցները տեղեկություններ հրապարակեցին, որ կառավարական առանձնատների վերանորոգման ընթացքում հայտնաբերվել են հարյուրավոր միլիոն դրամների չարաշահումներ։ Այդ ժամանակ թեման կապվում էր վարչապետի աշխատակազմի և Էդուարդ Աղաջանյանի վերահսկողության ներքո գործող կառույցների հետ։

Սակայն հրապարակային վերջնական դատավճիռ կամ անձնական մեղադրանք Աղաջանյանի նկատմամբ հայտնի չէ։ 2023-ին Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնից Աղաջանյանի հրաժարականը քաղաքական դաշտում մեծ աղմուկ առաջացրեց։ Լուրեր կային ներքին տարաձայնությունների, արտաքին քաղաքականության շուրջ հակասությունների մասին, հատկապես՝ Արցախի և խաղաղության օրակարգի թեմայով։

Այդ ժամանակ Էդուարդ Աղաջանյանը հայտարարեց․ «Ես ամբողջությամբ աջակցում եմ ՀՀ կառավարության խաղաղության օրակարգին և այսուհետև ևս աշխատելու եմ աջակցել այդ օրակարգին։ Այս որոշումը պետք է դիտարկել թիմային ռեսուրսների արդյունավետ կառավարման և բաշխման համատեքստում, ինչը մշտական գործընթաց է պետական համակարգում։ Սկանդալի փնտրտուքն անիմաստ զբաղմունք է»։

Այս ֆոնին տեղի է հիշատակել նաև «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ից ՀՀ ՏԿԵ նախկին նախարար, ՔՊ-ական Գնել Սանոսյանի ընտանիքի հետ կապվող փոխանցումները, որը կազմել է շուրջ 56 միլիոն դրամ՝ ընդամենը 2025-2026 թվականների 8 ամիսների ընթացքում։ Հայտարարագրում ներառված են նաև տասնյակ միլիոնների նվիրատվություններ՝ դրամով, դոլարով, եվրոյով և ռուբլով։ Այս մասին Oragir.News-ն իր հրապարակումներից մեկում ժամանակին բարձրաձայնել է։

Oragir.News-ն առաջիկայում կներկայացնի նաև այլ համեմատություններ՝ խոշոր հարկ վճարողների, նրանց իրական տնտեսական ազդեցության և իշխանական շրջանակների հետ կապերի վերաբերյալ։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան