Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 54 րոպե առաջ - 16:16 06-08-2026

ՀԱԵ առաջնորդը կկանգնի դատարանի առաջ իշխանությունների հետ խորացող առճակատման ֆոնին․ Reuters

Հայաստանի Առաքելական եկեղեցու առաջնորդը, ինչպես նաև վեց այլ բարձրաստիճան հոգևորականներ, ուրբաթ օրը կանգնելու են դատարանի առաջ։ Սա վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության հետ շարունակվող հակամարտության հերթական սրացումն է։ Այս մասին գրում է Reuters-ը։

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, որը գլխավորում է Եկեղեցին 1999 թվականից, մյուս մեղադրյալների հետ միասին մեղադրվում է այն բանում, որ չի կատարել քաղաքացիական դատարանի որոշումը, որով ժամանակավորապես վերականգնվել էր եպիսկոպոսներից մեկի (Արման Սարոյան) պաշտոնավարումը, որին Եկեղեցին նախկինում կարգալույծ էր արել։ Մեղավոր ճանաչվելու դեպքում նրանց սպառնում է մինչև երկու տարվա ազատազրկում։

Ընդդիմադիր քաղաքական գործիչները, եկեղեցու առաջնորդները և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների պնդմամբ Կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդումը քաղաքական դրդապատճառներ ունի և սա ընդամենը կառավարությանը քննադատողների նկատմամբ ավելի լայն ճնշումների մի մասն է միայն։