Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 57 րոպե առաջ - 16:08 06-08-2026

Իմ թիմակիցներն ու մյուս պատգամավորներն ինձ համար հավասար կլինեն օրենքի առաջ

Անհրաժեշտ է քննարկել ընդդիմադիր ԱԺ փոխնախագահին Վենետիկի հանձնաժողով դիմելու իրավունք տալու հարցը։ Այս մասին օգոստոսի 6-ին ԱԺ նիստում հայտարարեց ընդդիմությունից փոխնախագահի թեկնածու, «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

Նրա խոսքով՝ դա ընդդիմությանը հնարավորություն կտա միջազգային փորձագիտական եզրակացություններ ստանալ այն օրինագծերի վերաբերյալ, որոնք խորհրդարանական մեծամասնությունը կամ Կառավարությունը չեն ուղարկի Վենետիկի հանձնաժողով:
Անդրադառնալով ԱԺ փոխնախագահի լիազորություններին՝ Վարդևանյանն ընդգծեց, որ դրանք սահմանափակ են ու հիմնականում վերաբերում են նիստերը վարելուն։ Նա խոստացել է, որ ընտրվելու դեպքում անաչառ կլինի բոլոր պատգամավորների հանդեպ՝ անկախ նրանց քաղաքական ուժից։

«Եթե վարեմ ԱԺ նիստերը, իմ թիմակիցներն ու մյուս պատգամավորներն ինձ համար հավասար կլինեն օրենքի առաջ։ Հայաստանում քաղաքական խոսքը չպետք է վիրավորանքներ պարունակի։ Ես հավատում եմ իրավունքի գերակայությանը», — նշել է Վարդևանյանը։