copy image url
Ներքին 3 ամիս առաջ - 09:00 27-05-2026

«Հարսանիքի հյուրեր»․ ՊՆ-ում գտել են միլիոնների «օրինականացման» նոր բանաձևը

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

ՀՀ պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարագրերը կրկին հանրային քննարկման թեմա են դարձել։ Առավել աղմկահարույցը ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղար Համլետ Բատիկյանի հայտարարագրային բացատրությունն է, որտեղ միլիոնների ծագման աղբյուր նշվել են «հարսանիքի հյուրերը»։

Առաջին հայացքից սա կարող է թվալ սովորական ձևակերպում, սակայն իրականում հարցը շատ ավելի խորքային է։ Երբ պետական բարձրաստիճան պաշտոնյան խոշոր գումարների աղբյուր ներկայացնում է ոչ վերահսկելի և գրեթե չապացուցվող «նվիրատվություններ», առաջանում է վտանգավոր նախադեպ։



ՀՀ օրենսդրությամբ պաշտոնատար անձինք պարտավոր են հայտարարագրել իրենց բոլոր նվիրատվություններն ու եկամուտները: Նմանատիպ ոչ հստակ ձևակերպումները հաճախ հայտնվում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ուշադրության կենտրոնում:

Եթե հայտարարագրված միջոցների օրինականությունը կամ ծագումը կասկածներ են հարուցում, ապա հակակոռուպցիոն մարմինների ու դատախազության առաջին գործն առնվազն ուսումնասիրություն նախաձեռնելն է՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման կամ հնարավոր այլ խախտումների հիմքով:

Ավելին՝ հակակոռուպցիոն պայքարի հիմնական իմաստը ոչ միայն արդեն կատարված խախտումները բացահայտելն է, այլև այնպիսի համակարգի ձևավորումը, որտեղ անհնար կլինի փողերի ծագումը թաքցնել անորոշ բացատրություններով։

Հանրության համար առավել մտահոգիչ է այն, որ պետական համակարգը մինչ այժմ հստակ և հրապարակային արձագանք չի տվել նման բացատրություններին։ Եթե պաշտոնյան կարող է միլիոնների աղբյուր նշել «հարսանիքի հյուրեր», ապա որտե՞ղ է վերահսկողության սահմանը։ Ինչպե՞ս պետք է հակակոռուպցիոն մարմինները տարբերակեն իրական նվիրատվությունը հնարավոր կոռուպցիոն եկամուտներից։

Այս դեպքը մեկ անգամ ևս ցույց է տալիս, որ հայտարարագրման համակարգը դեռևս ունի լուրջ բացեր։ Եթե չկա գումարների իրական ծագման ստուգման մեխանիզմ, ապա նույնիսկ ամենախիստ օրենքները կարող են վերածվել ձևականության։

Հավելենք, որ Համլետ Բատիկյանը նախարար Սուրեն Պապիկյանի մտերիմն է, և 2026 թվականի ՔՊ համամասնական ցուցակով պատգամավորի թեկնածու է: Նա ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ հաստատման ենթակա ընտրական ցուցակի 044 համարն է։

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
18:20 Գեղարքունիքի փոխմարզպետը պատիժը չկրելու սովորություն ունի