copy image url
Ներքին 2 շաբաթ առաջ - 19:46 25-05-2026

Ամերիկայի ընկերս ինձ բկլազավր էր ասում. Կամո Սեյրանյանն ինչ է պատրաստում առավոտյան

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Հայաստանի վաստակավոր արտիստ, անվանի դուդուկահար Կամո Սեյրանյանը հերթական անգամ ապացուցեց, որ բացի երաժշտական տաղանդից, օժտված է նաև հրաշալի հումորի զգացումով և խոհարարական մեծ սիրով:

Երաժիշտը սոցիալական հարթակների իր էջերում մի չափազանց զվարճալի հոլովակ է հրապարակել, որը բարձրացրել է նրա հետևորդների տրամադրությունը: Կամո Սեյրանյանն անկեղծացել է իր ուտելու սիրո՝ մասին և ցույց տվել, թե ինչպես է սկսվում իր էներգիայով լի առավոտը:

Հոլովակում դուդուկահարը ծիծաղով հիշում է իր մտերիմների կատակները և հարցնում հետևորդներին, թե արդյոք էլի կա՞ն իր նման մարդիկ, ովքեր այդքան սիրում են համեղ ուտել.

«Տեսնես ինձանից էլ բկլիկ մարդ կա՞... Ամերիկայի ընկերս նույնիսկ ինձ «բկլազավռ» էր ասում»,— ծիծաղելով պատմել է Սեյրանյանը:

Պարզվում է՝ երաժշտի սերը դեպի ուտելիքն այնքան մեծ է, որ նա պատրաստ է անգամ լուսադեմին կանգնել գազօջախի մոտ: Կամո Սեյրանյանը պատմել է, որ առավոտյան ժամը 08:00-ին իջել է տան ներքնահարկում գտնվող խոհանոց և անցել գործի:

Նա ներկայացրել է իր պատրաստած ախորժելի «ժարկոն» ՝ շեշտելով դրա առողջարար ու յուրահատուկ բաղադրատոմը, որ առանց մի գրամ ձեթի կամ կարագի է պատրաստել։

Իր խոհարարական գլուխգործոցը ցուցադրելուց հետո, երաժիշտն իրեն հատուկ ջերմությամբ ու հայկական ավանդական անկեղծությամբ դիմել է հանրությանը. «Բոլորիդ լավ օր, ցավներդ տանեմ», - եզրափակել է նա:

Ամենից շատ դիտված

09:00 ՀՀ-ՌԴ փոխադարձ «հարվածները» տեղափոխվում են փողոց․ բողոքի ակցիա՝ ՌԴ դեսպանատան դիմաց
20:00 Թվերի հսկայական անհամապատասխանություն և խախտումներ. Oragir.News-ը բացահայտում է ընտրական կեղծիքները
19:19 Իմ արքայադուստր, հպարտ քեռի. երգիչ Անդրեի քրոջ դուստրն ավարտել է դպրոցը
16:00 Հիմար Իվա՞նն է Փաշինյանի հերոսը. ինչու են փակում ԵՊՀ արտգրակի ամբիոնը
22:44 ՔՊ-ականների կողմից Արթիկում ծեծված քաղաքացին բողոքը հետ է վերցրել, պնդում է, որ այլևս բողոք չունի
21:43 Սա այն դեպքն էր, երբ հաղթանակը հայտարարվեց «պանիխիդայի» դեմքով. Ռոբերտ Քոչարյան
00:00 Ստացվում է՝ բախտներս բերեց. եթե Անուշ Սեդրակյանը դառնար ընդդիմադիր պատգամավոր, ողջ ԵՊՀ-ն կփակեին. Հայրապետյան
22:37 ԿԸՀ–ն ամփոփել է 637 ընտրական տեղամասերի քվեարկության վերահաշվարկի արդյունքները
18:39 Դեռ երկար կտեսնեք ինձ սթրեսի մեջ. Էլիզի խոստովանությունն ու լացակումած աչքերը
21:06 45-ամյա վարորդը «UAZ»-ով սարում կողաշրջվել է․ փրկարարները գտել են նրա մարմինը