Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 շաբաթ առաջ - 16:18 25-05-2026

Ծանր վնասվածք՝ բեմում. Սոֆի Դևոյանը ոլորել է ոտքը և վնասվածք ստացել

Բեմի փայլն ու հանդիսատեսի ծափահարությունները հաճախ թաքցնում են այն մեծ ցավն ու զրկանքները, որոնց միջով անցնում են արտիստները: Դրա վառ ապացույցն է պարուհի, դերասանուհի Սոֆի Դևոյան կրտսերի վերջին հրապարակումը, որն անհանգստություն է առաջացրել համացանցում:

Սոֆին սոցիալական հարթակների իր էջերում բացահայտել է իր պրոֆեսիոնալ գործունեությսն իրական կողմը կուլիսներից:

Պարզվում է՝ պատասխանատու ներկայացումներից մեկի ժամանակ պարուհին բեմում ծանր վնասվածք է ստացել, սակայն հանուն հանդիսատեսի և պատասխանատվության զգացումից դրդված՝ չի ընդհատել ելույթը:

Սոֆի Դևոյանը կիսվել է իր ապրումներով՝ ցուցադրելով վնասված ոտքի կադրերը, և պատմել, որ այդ պահին պարզապես այլ տարբերակ չի ունեցել, քան ցավը հաղթահարելն ու առաջ շարժվելը. «Մոտավոր այսպես, իսկ ես այդ օրը ընտրություն չունեի, ոտքս ոլորված՝ ես ավարտեցի ներկայացումը», - գրել է պարուհին:

Որոշ ժամանակ անց Սոֆին տեղադրել է նաև արդեն ուռած ու վնասված ոտքի լուսանկարը, որին կից արել է մի ձևակերպում. «Միշտ չէ, որ ամեն ինչ այնքան իդեալական է, որքան երևում է...»

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել