copy image url
Ներքին 4 ամիս առաջ - 20:18 01-05-2026

Փոխե՛ք ալիքը. Սոֆի Դևոյանը կոշտ է պատասխանել բաժանման լուրերին

Վերջին օրերին համացանցում ակտիվորեն քննարկվում էին պարուհի և դերասանուհի Սոֆի Դևոյանի անձնական կյանքի շուրջ պտտվող լուրերը։

Հետևորդները կասկածներ ունեին, թե նա և ամուսինը բաժանվել են, սակայն Սոֆին երկար սպասեցնել չտվեց ու վերջ դրեց բոլոր ենթադրություններին։

Իր ինստագրամյան էջում կազմակերպված հարց ու պատասխանի ժամանակ հետևորդներն ուղիղ հարց են հնչեցրել.«Լուրերը ճի՞շտ են, որ դուք բաժանվել եք»Սոֆին, ով միշտ աչքի է ընկել իր անմիջականությամբ, ընտրել է պատասխանի ամենադիպուկ տարբերակը։

Նա հրապարակել է իր և ամուսնու համատեղ ջերմ լուսանկարը, որով փաստացի ցույց է տվել, որ նրանց հարաբերություններում ամեն ինչ կարգին է։ Լուսանկարին կից Սոֆին կատարել է հետևյալ մակագրությունը. «Փոխե՛ք ալիքը, նորմալ լուրեր լսեք»։

Այս կերպ դերասանուհին ոչ միայն հերքել է շրջանառվող ապատեղեկատվությունը, այլև հասկացրել է, որ պետք չէ հավատալ անհիմն խոսակցություններին։ Նրա հումորային, բայց միևնույն ժամանակ կտրուկ արձագանքը դուր է եկել հետևորդներին, ովքեր ուրախացել են՝ տեսնելով զույգին կրկին միասին։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում