Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 ամիս առաջ - 22:29 24-05-2026

Արման Ասատրյանն ու իր ընտրյալը՝ Լիդիան, հանդես են եկել քավորի և քավորկնոջ կարգավիճակում

Ասատրյանների երաժշտական հանրահայտ գերդաստանը կրկին տոնական ու հանդիսավոր իրադարձության կենտրոնում է: Երգիչ Արամ Ասատրյանի թոռը՝ Արման Ասատրյանը և իր գեղեցկուհի ընտրյալը՝ Լիդիա Ավագյանը ներկա են գտնվել շքեղ հարսանեկան արարողության, որտեղ ստանձնել են ամենապատասխանատու քավորի և քավորկնոջ դերերը:

Տիգրան Ասատրյանի և Արմանի ինստագրամյան էջերի «սթորի» բաժնում հրապարակված կադրերը կարճ ժամանակում մեծ իրարանցում են առաջացրել հետևորդների շրջանում:

Արման Ասատրյանը կրում էր շագանակագույն էլեգանտ կոստյում, սպիտակ շապիկ և նրբաճաշակ արևային ակնոց: Որպես արտիստիկ շեշտադրում՝ նրա կոստյումի օձիքին փակցված էր ոսկեգույն ջութակի բանալի, ինչը հիանալիորեն ընդգծում էր նրա տոհմական կապը երաժշտության հետ:

Լիդիա Ավագյանը հարսանեկան խնջույքի տարբեր դրվագներում ներկայացել է երկու տարբերվող, բայց չափազանց շքեղ զգեստներով:

Ամենատպավորիչ կադրերից է զույգի հանդիսավոր մուտքը ռեստորանային համալիր: Լիդիան՝ ձեռքին սպիտակ վարդերի նուրբ փունջ, ամուր բռնել է Արմանի թևը: