copy image url
Արտաքին 3 ամիս առաջ - 11:57 13-05-2026

Կալասի հայտարարությունները դուրս են նրա մանդատի շրջանակներից. Զախարովա

Եվրադիվանագիտության ղեկավար Կայա Կալասը, ով աչքի է ընկել Ռուսաստանի վերաբերյալ մի շարք սկանդալային հայտարարություններով, հնչեցնում է օտար գաղափարներ, որոնք դուրս են նրա մանդատից, և անհասկանալի է, թե ով է դրանք նրան թելադրում:

Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Ակնհայտ է, որ ինչ-որ մեկը ինչ-որ նման բան գրում է նրան, ինչ-որ մեկը նրան ինչ-որ տեղ է ուղղորդում, դա հասկանալի է։ Միայն թե ոչ ոք չի կարող հասկանալ, թե ով է նրան դա հանձնարարել։ Իսկ գիտե՞ք, թե ինչու նրանք դա չեն կարողանում հասկանալ։ Որովհետև այս հայտարարությունները, որոնք նա անում է, գտնվում են նրա մանդատից դուրս։ Նա իրավունք չունի նման բաներ հայտարարել»,- ասել է Զախարովան։

Զախարովան ընդգծել է, որ Եվրոպական միությունում ավելի ու ավելի շատ մարդիկ են հարցեր տալիս, թե ով է Կայա Կալասը և ում անունից է նա խոսում։

«Սա արդեն նման է «Մապետ շոուի», երբ զվարճալի խոզուկները, գորտուկները, ինչ-որ այլ կերպարներ, աղջիկներ, տղաներ, երեխաներ՝ նրանք կարծես թե ինչ-որ բառեր են արտասանում, բերան են բացում: Երեխաները մեծանում են, նրանք սկսում են հասկանալ, որ ոչ թե զվարճալի Քերմիտ գորտն է խոսում, այլ որ նստած է մի դերասան, ով հորինել է այդ կերպարը»,- պարզաբանել է Զախարովան։

Ավելի վաղ իր ելույթներից մեկում Կալասը հայտարարել էր, թե վերջին 100 տարում Ռուսաստանն իբր հարձակվել է ավելի քան 19 երկրի վրա։ Այնուհետև Կալասը կրկնել էր այս թեզը՝ հավելելով, որ Ռուսաստանը «հարձակումներ» է գործել մի քանի տասնյակ երկրների վրա, այդ թվում՝ Աֆրիկայում։ Զախարովան նախկինում նշել էր, որ Կալասի նմանատիպ հայտարարություններն արտացոլում են նրա դպրոցական ծրագրի գիտելիքների մակարդակը։

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
14:53 Հերթական ապօրինի որոշումը. Փաշինյանը հետին թվով թույլտվություն է տվել
22:21 Ալեքսանդր Մխիթարյանը՝ ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության պետ