copy image url
Ներքին 1 ամիս առաջ - 18:00 20-04-2026

ԱԱԾ տնօրենի նախկին ԺՊ-ի փեսան միացել է «Ուժեղ Հայաստան»-ին

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Մինչ քաղաքական դաշտում ընդդիմադիր բևեռները շարունակում են որոնել համախմբման բանաձևեր, նախկին ուժայինների դերակատարումը աստիճանաբար տեղափոխվում է ստվերային, բայց ազդեցիկ հարթակներ։

Այդ համատեքստում ուշագրավ է ԱԱԾ տնօրենի նախկին ԺՊ Միքայել Համբարձումյանի վարքագիծը։

Պարզվում է՝ արտաքուստ քաղաքական պասիվություն դրսևորող Միքայել Համբարձումյանի փոխարեն ակտիվություն է ցուցաբերում նրա փեսան՝ ատամնաբույժ Միկա Նիկողոսյանը։

Մասնավորապես՝ ուշագրավ է Միկա Նիկողոսյանի բացահայտ աջակցությունը ընդդիմադիր ուժերից՝ «Ուժեղ Հայաստան»-ին։



Համբարձումյանի վերջին շրջանի հրապարակային և կիսահրապարակային ակտիվությունից կարելի է ենթադրել, որ նա հակված է ընդդիմադիր դաշտի համախմբման գաղափարին։ Սակայն այստեղ առկա են հակասություններ։

Մի կողմից՝ ԱԱԾ տնօրենի նախկին ԺՊ-ն բացահայտ աջակցում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, մյուս կողմից՝ փեսան քարոզում՝ Սամվել Կարապետյանին։



Ուշագրավ է նաև այն, որ փեսայի ֆեյսբուքյան էջում Սամվել Կարապետյանին սատարելու կոչերն արժանացել են նաև Միքայել Համբարձումյանի հավանությանը։

Հատկապես ուշադրության է արժանի ֆեյսբուքյան լայվի ընթացքում հնչած միտքը, երբ Միկա Նիկողոսյանը հայտարարում է. «Փոփոխությունները հնարավոր են միայն Սամվել Կարապետյանի հետ»։




Այս երկակիությունը դժվար է մեկնաբանել միայն ընտանեկան կարծիքների տարբերությամբ։ Ավելի հավանական է, որ գործ ունենք հաշվարկված մարտավարության հետ՝ միաժամանակ տարբեր ուժերում ներկայություն ապահովելու նպատակով։

Ինչպես նշեցինք՝ Միկա Նիկողոսյանը հայտնի է որպես մանկական ատամնաբույժ։ Մինչ օրս նա հանրությանը ներկայանում էր բացառապես բժշկական և մասնագիտական հարթակներում, սակայն վերջին շրջանում նրա սոցիալական էջերը վերածվել են քաղաքական քարոզչության ակտիվ հարթակի, որտեղ նա բացահայտորեն աջակցություն է հայտնում Սամվել Կարապետյանին՝ փորձելով ներգրավել իր լսարանին։

Բժիշկը քաղաքական ակտիվություն է ցուցաբերել մի քանի ամիս առաջ, երբ գործարար Սամվել Կարապետյանի առաջնորդած «Մեր ձևով» շարժումը վերակազմավորվեց որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցություն:

Քաղաքական համատեքստում Միկա Նիկողոսյանի անունը շոշափվում է միայն իր աներոջ՝ Միքայել Համբարձումյանի գործունեության հետ, ով այսօր հանդես է գալիս որպես «Միքայել Համբարձումյան և ընկերներ» փաստաբանական ընկերության հիմնադիր։

ԱԱԾ տնօրենի նախկին ԺՊ-ն թվում է՝ ավելի պասիվ է հանրային քաղաքական դաշտում, Սակայն այս պասիվությունը միայն արտաքուստ է։ Նա ժամանակ առ ժամանակ հարցազրույցներ է տալիս իր նախընտրած լրատվամիջոցներին։

Այսպիսով՝ Միկա Նիկողոսյանը դիտարկվում է որպես Սամվել Կարապետյանի վստահելի գործընկերներից մեկը, ով ներկայացնում է «նոր դեմքերի» սերունդը քաղաքականության մեջ։

Եվ եթե Միքայել Համբարձումյանը փեսային՝ փոխանցած լինի նաև «անհրաժեշտ գաղտնիքները», ապա կարելի է ենթադրել, որ «Ուժեղ Հայաստանը» ձեռք է բերել ազդեցիկ և փորձառու խաղացող։

Նշենք, որ Oragir.News-ը մի շարք հարցերի պարզաբանման նպատակով փորձեց կապ հաստատել Միքայել Համբարձումյանի հետ, սակայն չհաջողվեց։

Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

14:56 Մահացել է Միսս Եվրոպա 2022-ում Հայաստանը ներկայացրած Վերա Սաֆարյանը
18:00 Մեկ հանճարեղ գլուխ, երկու աշխատավայր. ինչպես է Գևորգ Պապոյանը համատեղում բուհական միլիոններն ու պետական ծառայությունը
23:15 Անձնական ընկերություն չեմ արել, բայց միշտ լավն եմ լսել իր մասին. Քոչարյանը՝ Սամվել Կարապետյանի մասին
14:12 Ոչ մեկին հետաքրքիր չէ քո կտրատած լեշը. ինչպես է արձագանքել 51 կգ նիհարած Նինան իրեն ուղղված մեկնաբանությանը
21:53 Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը
16:30 Փողոցային պայքարի շնորհիվ Փաշինյանը կհաղթահարի՞ լեգիտիմության ճգնաժամը
13:57 Պուտինը խելագար է, բայց պատրաստ ենք բանակցել. Զելենսկի
16:51 Փամբակ գետում ջրահեղձ եղած 7-ամյա երեխային դեռ չեն հուղարկավորել
16:55 Արարատի մարզում «ՎԱԶ 2121»-ը հայտնվել է արգելապատնեշների վրա, իսկ Ford-ը կորցրել է կառավարումը․ կան վիրավորներ
19:14 Դերասանուհի Անիտա Ավետիսյանն ու ամուսինը հայտնել են առաջնեկի սեռը