copy image url
Ներքին 2 ամիս առաջ - 09:45 18-04-2026

Ձերբակալվել է Շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը

Oragir.News-ի տեղեկություներով՝ ձերբակալվել է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-տնօրեն Սմբատ Լպուտյանը։

Լպուտյանի ձերբակալությունը կապված է Մանկավարժական համալսարանի շուրջ հարուցված քրեական վարույթների հետ։ Ձերբակալվել են նաև Մանկավարժական համալսարանի պրոռեկտորն ու նրա որդին:

Հիշեցնենք՝ քրեական վարույթով պարզվել էր, որ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պաշտոնատար անձինք, օգտագործելով իրենց ծառայողական լիազորությունները, խմբի կազմում, նախնական համաձայնությամբ ստացել են առանձնապես խոշոր չափերի կաշառք: Այս մասին հայտնել էր ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեն։