Ուղիղ եթեր
copy image url
Միտք 1 ամիս առաջ - 16:00 15-04-2026

Պատուհան է բացվել. բռնաճնշումներ չեն լինի մինչև հունիսի 7-ը

Գոհար Ղումաշյանի և Վերժինե Ստեփանյանի նկատմամբ կիրառված վարչական հսկողությունը հանրային վրդովմունք է առաջացրել։ Ոմանք կարծում են, թե ՔՊ-ական իշխանությունները մտադիր են հալածել ընդդիմադիրներին, ընկճել, կոտրել նրանց պայքարի ոգին, ճանապարհ հարթել հունիսի 7-ին ընդառաջ։

Կարո՞ղ է ՔՊ-ն քաղաքական հետապնդումների նոր ալիք սկսել նախընտրական այս փուլում։

Հանրային խոսույթում կարծիք է տարածվում, թե ՔՊ-ն լրջորեն վախենում է, որ կարող է պարտվել հունիսի 7-ին։ Այս առումով տրամաբանական է, որ նա փորձում է վախեցնել մրցակիցներին։

Վախեցնելու ամենապարզ միջոցը նրանց դեմ քրեական վարույթներ հարուցելն է։ Սրա համար մեծացրել են գաղտնալսողների բանակն ու գաղտնալսվողների շրջանակը։ Հանրության հետ աշխատող բոլոր ընդդիմադիր գործիչների հեռախոսները, փաստորեն, գաղտնալսվում են։ Այսինքն՝ եթե նույնիսկ ոչ ոք կոնկրետ ընտրակաշառքի կամ նման օրինախախտման փաստով հաղորդում կամ վկայություն չտա, ապա գաղտնալսված զրույցներից որոշ հատվածների հիման վրա կարող են բազմաթիվ վարույթներ հարուցել։

Նույն գործիքակազմն ընդդիմությունը չունի։ Օրինակ՝ ընդդիմադիր ուժերի շտաբերը չեն կարող գաղտնալսել ՔՊ-ական վարչության անդամների, գրասենյակների աշխատողների, ակտիվիստների հեռախոսազրույցները և դրանց հիման վրա հաղորդումներ ներկայացնել իրավապահ մարմիններին։ Եթե նրանց չօգնեն ռուսական, եվրոպական կամ ամերիկյան հատուկ ծառայությունները, ապա չեն կարող համարժեք հակադարձել և վախեցնել ՔՊ-ին։

Հարկ է նշել, որ ընտրությունների պատմության մեջ երբեք չեն արձանագրվել ընտրություններից առաջ զանգվածային բռնաճնշումներ ընդդիմադիր ուժերի, գործիչների նկատմամբ։ Սակայն ընտրություններից հետո այդպիսի բազմաթիվ գործեր են բացվել։ Ընդդիմադիր ուժերի ղեկավարներ ու անդամներ են անցել այդպիսի վարույթներով։ Այս առումով ենթադրելի է, որ ընդդիմադիրների նկատմամբ այս օրերին հարուցվող վարույթներն ընդամենը ակնարկ են, որ նրանց դեմ կարող են հետապնդումներ, բռնաճնշումներ կիրառվել ընտրություններից հետո, թե նրանք իրենց ոտքը սահմանված շրջանակից դուրս հանեն։

Այսպիսի ակնարկները, սակայն, հակառակ արդյունք կարող են ունենալ։ Ընդդիմադիր ուժերը, մասնավորապես՝ «Ուժեղ Հայաստանը», ստիպված ավելի մեծ եռանդով պետք է մասնակցեն ընտրություններին, իսկապես ձգտեն հաղթել, որ ընտրություններից հետո իրենց անդամների հանդեպ հետապնդումներ չլինեն։ Այսինքն՝ Գոհար Ղումաշյանի և Վերժինե Ստեփանյանի դեմ հարուցված գործերը կարող են նպաստել, որ «Ուժեղ Հայաստանը» ավելի ուժեղ ձգտի հաղթանակի, որ ոչ ոք չկասկածի նրանց վճռականության մեջ։

Մյուս կողմից՝ կա միջազգային հանրության ճնշման ռիսկը։ Ժողովրդավարական երկրներում անթույլատրելի է քաղաքական հալածանքը, հատկապես՝ նախընտրական շրջանում։ Այս պատճառով ընդդիմության ակտիվիստները չեն կալանավորվի մինչև հունիսի 7-ը։ Եվ ընդհանրապես՝ մինչև հունիսի 7-ը ազատ կարձակվեն քաղաքական հանգամանքներով բոլոր կալանավորվածները, որ ընտրությունների լեգիտիմության վրա ստվեր չընկնի։

Կա նաև հանրային ճնշման գործոնը։ Հանիրավի հետապնդումները կարող են գցել ՔՊ-ի վարկանիշը, և նա կարող է իրական ձայներ կորցնել հունիսի 7-ին։ Այս հիմքով է բացատրվում նաև այն, որ հանրային բողոքների ազդեցությամբ ազատ արձակվեց Սուրբ Աննա եկեղեցու բակից ձերբակալված Դավիթ Մինասյանը։ Ենթադրելի է, որ դա արվել է ոչ թե մարդասիրությունից ելնելով, այլ հաշվի առնելով, որ նման անմարդկային վերաբերմունքը կարող է թանկ արժենալ ՔՊ-ի համար, և նա կարող է շատ քվեներ կորցնել ու չունենալ ցանկալի արդյունքը հունիսի 7-ին։

Պարզ ասած՝ ինչքան էլ մեծ լինի ՔՊ-ականների ատելությունը ժողովրդի, քաղաքական մրցակիցների հանդեպ, ինչքան էլ ուզենան ընդդիմադիրներին խաղից դուրս հանել՝ չեն կարող։ Հետևաբար ընդդիմադիր գործիչները կարող են չվախենալ, ազատորեն գործել, պայքարել հաջողության հասնելու համար, քանի որ մինչև հունիսի 7-ը ընտրական գործընթացներում ակտիվ ներգրավված ոչ ոք նախընտրական գործունեության պատճառով չի կալանավորվի։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.
22:21 Երբ հայտագրվեցի՝ մտածում էի՝ գոնե առաջին փուլն անցնեմ. Սամվել Մալոյան
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան