copy image url
Ներքին 5 ամիս առաջ - 13:26 15-04-2026

Մյասնիկյան պողոտայում «Մամա Ֆլորա» ծաղկի սրահի և բնակելի շենքի արանքով անցնող հենապատը փլուզվել է

Երեկ՝ ապրիլի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:00-ի սահմաններում Մյասնիկյան պողոտա 55/5 հասցեում՝ ժողովրդին հայտնի «Մամա Ֆլորա» ծաղկի սրահի հետնամասում և բնակելի շենքի արանքով անցնող ճանապարհին կառուցված հենապատը մոտ 70-100 մետր փլուզվել է

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների փլուզման հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն վնասվել է կայանված 2 ավտոմեքենա։

Դեպքի մասին տեղեկացրել են Երևանի քաղաքապետարանին ու Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմին, սակայն մինչ այսօր դեռ չեն ժամանել, որպեսզի տեսնեն՝ ինչ է հնարավոր անել, քանի որ կա վտանգ, սողանքը կարող է կրկնվել, ինչի հետևանքով էլ կփլուզվի երկհարկանի բնակելի շենքը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

13:00 Ով կվճարի Հայաստանից ռուսական բազան դուրս հանելու գինը
18:56 Ես իմ 2-սենյականոց բնակարանում չեմ կարող տեղավորել 150 հազար արցախցիների, բայց Դուք Ձեր կառավարական դաչաներում կարող եք տեղավորել. Հովսեփյանը՝ Փաշինյանին
22:02 Կոշիկը հագիցդ հանելու ենք՝ կախած վիճակում. Փաշինյանը՝ Լևոն Քոչարյանին
16:47 4 զոհ, 1 վիրավոր. «Nissan Tiida»-ն Չարենցավանում բախվել է ծառերին
21:41 Եթե իրեն չհավաքի, դահլիճից 64 կոշիկ կգնա իր ուղղությամբ․ Էդուարդ Աղաջանյանը՝ Լևոն Քոչարյանին
18:08 Նարեկ Նալբանդյանը չի կարողացել վճարել Հրազդանի ցեմենտի գործարանի գումարը
19:30 Ապոկալիպսիս է գալու. աղքատությունն ու մյուս չարիքները գլուխ են բարձրացնելու
14:30 Ռուսները Երևանում նորից միտինգ են անելու
22:32 Քյարքի չեմ ասել Ադրբեջանի սիրույն, Քյարքի ասելով՝ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան
22:57 Արթիկում ընդդիմադիր թեկնածուներին փորձում են հետ պահել ընտրապայքարից․ նշվում է Տարոն Չախոյանի անունը