copy image url
Ներքին 5 ամիս առաջ - 11:50 15-04-2026

Գոռ Հակոբյանի կինը Գերմանիայում նշել է տարեդարձը

Երեկ դերասան և երգիչ Գոռ Հակոբյանի կնոջ՝ Հրուշ Մնոյանի ծննդյան օրն էր: Այս տարի տարեդարձը նշվում է ոչ սովորական պայմաններում. ընտանիքն այս օրերին գտնվում է Գերմանիայում՝ որդու՝ փոքրիկ Ֆելիքսի բուժման նպատակով:

Գոռ Հակոբյանը կնոջը շնորհավորել է ջերմ հրապարակմամբ՝ ընտրելով խորհրդանշական «Мы вдвоём» երգը, ինչը ևս մեկ անգամ փաստում է նրանց միասնականությունն ու սերը դժվարությունների պահին:

Տոնական շնորհավորանքներին զուգահեռ՝ Հրուշի ինստագրամյան էջը ողողվել է աջակցության խոսքերով: Հետևորդները, անտարբեր չմնալով ընտանիքի փորձությանը, մաղթել են տոկունություն և երեխայի շուտափույթ ապաքինում «Աստված պահապան ձեզ, մաղթում եմ ձեր ձագին առողջություն, որ մյուս տարի անսահման ուրախ նշեք», «Շնորհավոր, ուժեղ մարդ․ ամեն ինչ լավ է լինելու», «Ձեզ անսահման ուժ եմ մաղթում»:

Այս ջերմ արձագանքները վկայում են այն մեծ սիրո և հանրային աջակցության մասին, որն այսօր այդքան անհրաժեշտ է Գոռի և Հրուշի ընտանիքին՝ իրենց կյանքի այս կարևոր ու պատասխանատու փուլում:

Ամենից շատ դիտված

13:00 Ով կվճարի Հայաստանից ռուսական բազան դուրս հանելու գինը
18:56 Ես իմ 2-սենյականոց բնակարանում չեմ կարող տեղավորել 150 հազար արցախցիների, բայց Դուք Ձեր կառավարական դաչաներում կարող եք տեղավորել. Հովսեփյանը՝ Փաշինյանին
22:02 Կոշիկը հագիցդ հանելու ենք՝ կախած վիճակում. Փաշինյանը՝ Լևոն Քոչարյանին
16:47 4 զոհ, 1 վիրավոր. «Nissan Tiida»-ն Չարենցավանում բախվել է ծառերին
21:41 Եթե իրեն չհավաքի, դահլիճից 64 կոշիկ կգնա իր ուղղությամբ․ Էդուարդ Աղաջանյանը՝ Լևոն Քոչարյանին
18:08 Նարեկ Նալբանդյանը չի կարողացել վճարել Հրազդանի ցեմենտի գործարանի գումարը
19:30 Ապոկալիպսիս է գալու. աղքատությունն ու մյուս չարիքները գլուխ են բարձրացնելու
14:30 Ռուսները Երևանում նորից միտինգ են անելու
22:32 Քյարքի չեմ ասել Ադրբեջանի սիրույն, Քյարքի ասելով՝ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան
22:57 Արթիկում ընդդիմադիր թեկնածուներին փորձում են հետ պահել ընտրապայքարից․ նշվում է Տարոն Չախոյանի անունը