Ներքին 5 ամիս առաջ - 13:45 14-04-2026

Չենք կարող անտարբեր նայել, թե ինչպես են 18-ամյա տղային հալածում. նստացույցի մասնակից

Դատախազության շենքի դիմաց 18-ամյա Դավիթ Մինասյանին աջակցելու նպատակով կազմակերպված նստացույցը շարունակվում է:

Նստացույցի ընթացքում ելույթ ունեցավ «Վերածնվող Արցախ» ՀԿ նախագահ Անաստաս Իսրայելյանը՝ քաղաքացիներին կոչ անելով անտարբեր չլինել և միավորվել։

«Ծանր իրավիճակում ենք գտնվում բոլորս։ Այսպիսի ժամանակներում պետք է լինել օրինակելի և պատասխանատու։ Վաղվա ընտրությունը ճակատագրական է լինելու, և մարդիկ պետք է հասկանան՝ ինչ ընտրություն են կատարում»,- նշեց նա։

Իսրայելյանը շեշտեց, որ հասարակությունը կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ՝ կապված ազգային և արժեքային ինքնության հետ։

«Մենք արդեն խնդիր ունենք հայ լինելու, ազգային և կրոնական պատկանելության հետ կապված։ Պետք է միասնական լինենք և չկորցնենք մեր արժեքները»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ եթե պատերազմի ժամանակ զինվորներն իրենց հերոսությունն են ցուցաբերել մարտի դաշտում, ապա խաղաղ պայմաններում յուրաքանչյուր քաղաքացի պետք է նույն պատասխանատվությամբ մոտենա իր դերին։

«Խաղաղ ժամանակներում ամեն մի հայ պետք է իր դերակատարությունը ցույց տա՝ նույն պատասխանատվությամբ և արժեհամակարգով։ Դա կախված է մարդու դաստիարակությունից և սկզբունքներից»,- ընդգծեց նա։ Անդրադառնալով Դավիթ Մինասյանի գործին՝ Իսրայելյանը այն բնութագրեց որպես մտահոգիչ։

«Այսօր տեսնում ենք, թե ինչպես է 18-ամյա երիտասարդը հայտնվել նման իրավիճակում։ Նա մեր ապագան է, և պետք է զգա, որ ապրում է իր հայրենիքում՝ որպես հայ»,- նշեց նա։

Իսրայելյանը հիշեց նաև 44-օրյա պատերազմի երիտասարդների հերոսությունը՝ նշելով, որ նույն տարիքի երիտասարդները պաշտպանել են հայրենիքը։

«Գնացեք Եռաբլուր և տեսեք՝ 18-20 տարեկան տղաներն ինչ հերոսություն են ցուցաբերել։ Նրանք մեր հպարտությունն են»,- ասաց նա։

Մանրամասները` տեսանյութում:

Ամենից շատ դիտված

13:00 Ով կվճարի Հայաստանից ռուսական բազան դուրս հանելու գինը
18:56 Ես իմ 2-սենյականոց բնակարանում չեմ կարող տեղավորել 150 հազար արցախցիների, բայց Դուք Ձեր կառավարական դաչաներում կարող եք տեղավորել. Հովսեփյանը՝ Փաշինյանին
22:02 Կոշիկը հագիցդ հանելու ենք՝ կախած վիճակում. Փաշինյանը՝ Լևոն Քոչարյանին
16:47 4 զոհ, 1 վիրավոր. «Nissan Tiida»-ն Չարենցավանում բախվել է ծառերին
21:41 Եթե իրեն չհավաքի, դահլիճից 64 կոշիկ կգնա իր ուղղությամբ․ Էդուարդ Աղաջանյանը՝ Լևոն Քոչարյանին
18:08 Նարեկ Նալբանդյանը չի կարողացել վճարել Հրազդանի ցեմենտի գործարանի գումարը
22:57 Արթիկում ընդդիմադիր թեկնածուներին փորձում են հետ պահել ընտրապայքարից․ նշվում է Տարոն Չախոյանի անունը
19:30 Ապոկալիպսիս է գալու. աղքատությունն ու մյուս չարիքները գլուխ են բարձրացնելու
22:32 Քյարքի չեմ ասել Ադրբեջանի սիրույն, Քյարքի ասելով՝ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան
14:30 Ռուսները Երևանում նորից միտինգ են անելու