copy image url
Արտաքին 1 ամիս առաջ - 23:44 12-04-2026

Օրբանի կուսակցությունը պարտվում է խորհրդարանական ընտրություններում

Օրբանը ելույթ է ունեցել Բուդապեշտում իր կողմնակիցների առաջ։ Նա ասել է, որ ընտրությունների արդյունքը պարզ է և ցավոտ իր կուսակցության համար։ Հայտնում է Reuters-ը։

«Ընտրությունների արդյունքները դեռ վերջնական չեն, բայց դրանք հասկանալի և հստակ են։ Ընտրությունների արդյունքը մեզ համար ցավոտ է, բայց հստակ։ Կառավարելու պատասխանատվությունն ու հնարավորությունը մեզ չեն տրվել։ Ես շնորհավորել եմ հաղթողին»,- ասաց Օրբանը։

Նա հավելել է, որ «Ֆիդեսը» կծառայի Հունգարիային որպես ընդդիմություն։

Մադյարը հենց նոր Ֆեյսբուքում գրառում է կատարել՝ հայտնելով, որ Օրբանը շնորհավորել է իրեն։

«Հենց նոր վարչապետ Վիկտոր Օրբանը հեռախոսազրույցով շնորհավորեց ինձ մեր հաղթանակի կապակցությամբ», գրել է նա։

Ըստ նախնական արդյունքների, հունգարական ընդդիմադիր «Տիսա» կուսակցությունն ընտրությունների արդյունքներով խորհրդարանում կստանա ձայների երկու երրորդը։

Երկրի ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով, ձայների 45,7%-ի հաշվարկի համաձայն՝ «Տիսան» 199 տեղանոց խորհրդարանում կստանա 135 մանդատ։

Ամենից շատ դիտված