Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 1 ամիս առաջ - 17:59 11-04-2026

Թուրք դատախազները 4 596 տարվա բանտարկություն են պահանջել Նեթանյահուի համար

Թուրքիայի դատախազները պաշտոնապես Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի համար, որը հեռակա կարգով ձերբակալվել էր ցեղասպանության մեղադրանքով, ցմահ բանտարկություն են պահանջել։ Ինչպես տեղեկացրել է Hürriyet պարբերականը, համապատասխան պահանջն ուղարկվել է Ստամբուլի 10-րդ դատարան՝ իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյաների խմբի դեմ մեղադրական եզրակացության շրջանակում։

Մեղադրանքի կողմը փորձում է հասնել պատիժների՝ գործով անցնող 35 հոգու համար, պատիժները տատանվում են ցմահ բանտարկությունից մինչեւ երկարատեւ բանտարկություններ՝ 1 102-ից ընդհուպ մինչեւ 4 596 տարվա ազատազրկում։ Բացի Նեթանյահուից՝ մեղադրյալների ցուցակում են Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը, նրա նախորդը՝ Յոավ Գալանտը, ժառանգության նախարար Ամիչայ Էլիյահուն, ազգային անվտանգության ղեկավար Իտամար Բեն-Գվիրը, ինչպես նաեւ բարձրաստիճան զինվորականներ, ներառյալ գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը եւ ՌԾՈւ հրամանատար Դավիթ Սաար Սալաման։

2025թ. նոյեմբերին Ստամբուլի գլխավոր դատախազությունը Նեթանյահուի եւ իսրայելցի եւս 34 բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալության օրդերներ է տվել։ Քրեական հետապնդման համար հիմք են հանդիսացել ցեղասպանության, ազատությունից ապօրինի զրկելու, դաժան վերաբերմունքի, վնաս պատճառելու, Գազայի հատվածի զանգվածային ռմբակոծումների կազմակերպման, ինչպես նաեւ տարածաշրջան հումանիտար օգնությունը հասցնելուն խոչընդոտելու մեղադրանքները։

Ամենից շատ դիտված