copy image url
Արտաքին 2 ամիս առաջ - 22:37 07-04-2026

Թուրքիայում մեկնարկել են «Անատոլիական փյունիկ» վարժանքները

Թուրքիայի Քոնիա քաղաքում մեկնարկել են «Անատոլիական փյունիկ 2026» միջազգային որոնողափրկարարական վարժանքները, որին մասնակցում են նաև Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը։

Նշվում է, որ վարժանքների նպատակն է զարգացնել տարբեր երկրների որոնողափրկարարական ուժերի միջև համագործակցության և փոխգործունակության բարձրացման հմտություններ, կատարելագործել հրամանատարական և վերահսկողական մեխանիզմները, բարձրացնել անձնակազմի պատրաստվածությունը, իրականացնել որոնողափրկարարական աշխատանքներ արտակարգ իրավիճակներում, արդյունավետորեն իրականացնել փրկարարական աշխատանքներ ջրում և ցամաքում, ինչպես նաև դժվարանցանելի տեղանքում, անվտանգ կերպով տարհանել օդաչուներին, ապահովել օդային աջակցություն և բարելավել օդային երթևեկության կարգավարների աշխատանքը։

Հաղորդվում է, որ մինչև ապրիլի 17-ը տևող միջազգային վարժանքներում Ադրբեջանը ներկայացված է ռազմաօդային ուժերի օդաչուներով, դեսանտայիններով, որոնողափրկարարական մասնագետներով, օդային երթևեկության կարգավարներով և տեխնիկական անձնակազմի կողմից։
Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1246757