copy image url
Արտաքին 2 ամիս առաջ - 19:09 05-04-2026

Եթե Հայաստանը միանա ԵՄ-ին, ՌԴ-ի հետ ավիահաղորդակցություն չի ունենա. Օվերչուկ

Եթե Հայաստանը միանա ԵՄ-ին, Ռուսաստանի հետ ավիահաղորդակցություն չի ունենա, ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը: Հայտնում են ռուսական լրատվամիջոցները։

«Այժմ Եվրոպական միության երկրների հետ ավիահաղորդակցություն չկա, նշանակում է՝ մենք Հայաստանի հետ ավիահաղորդակցություն չենք ունենա:

Սա կարող է կոշտ հնչել, բայց ուզում ենք, որ հայերը հասկանան, որ դա տեղի կունենա, քանի որ որոշումներ են ընդունել ԵՄ-ին մերձենալու մասին»,- նշել է նա։