Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 23:39 08-05-2024

Հայաստանը վերջին երկու տարիների ընթացքում ունեցել է տնտեսական աճի բարձր տեմպեր․ Օվերչուկ

Tert.am-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, հետևելով ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովի արդյունքներին, հայտնել է, որ Հայաստանի հետ ապրանքաշրջանառության ծավալը շարունակում է աճել բարձր տեմպերով։

Այս մասին փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Առևտուրը շարունակում է աճել շատ բարձր տեմպերով, ուստի տնտեսական համագործակցությունն այստեղ լավ է»,-ասել է նա լրագրողներին:

Օվերչուկը նշել է, որ Հայաստանը վերջին երկու տարիների ընթացքում ունեցել է տնտեսական աճի բարձր տեմպեր։

«Վերջին երկու տարվա ընթացքում Հայաստանի մեկ շնչին ընկնող եկամուտը գրեթե կրկնապատկվել է ԵԱՏՄ անդամ երկրների միջև առևտրի աճի շնորհիվ, որն ընթանում է արագացված տեմպերով»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:40 Թույլ չտալ Հայաստանի սպանություն. Անդրանիկ Թևանյանի հոդվածը ՔԿՀ-ից