copy image url
Արտաքին 2 ամիս առաջ - 22:53 02-04-2026

ԱՄՆ հարվածներից հետո Իրանից կարող է ոչինչ չմնալ. Թրամփը կրկին սպառնում է

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ հարվածներից հետո Իրանից կարող է ոչինչ չմնալ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Թրամփը գրել է «Truth Social»-ում, տեղադրելով Մերձավոր Արևելքում խոշորագույն B1 իրանական կամուրջի պայթեցման տեսանյութը։

«Իրանի խոշորագույն կամուրջը փլուզվում է և այլևս երբեք չի օգտագործվի։ Առջևում դեռ շատ բան կա։ Եկել է ժամանակը, որ Իրանը գործարք կնքի, քանի դեռ շատ ուշ չէ և քանի դեռ երկրից կարող է ինչ-որ բան մնալ»,- գրել է Թրամփը։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։