copy image url
Ներքին 3 ամիս առաջ - 10:00 21-02-2026

Նիկոլ Փաշինյանը որոշել է հետ չմնալ Տարոն Մարգարյանի 7-երից

2018 թվականին «հեղափոխական զանգվածները» ինչում ասես, որ չէին մեղադրում նախկիններին, անգամ տան հասցեների թվերը եթե փոքր-ինչ համընկնում էին, այդտեղ ևս դիտվում էր արտոնյալ լինելու տարր։

Մասնավորապես՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի տան մի քանի 7 թվերը դարձել էին «լրատվականների» հիթ` 77/7։

Դրանրց անցել է ութ տարի։ Նախ` չի վերահասցեավորվել Տարոն Մարգարյանի տան հասցեն։ Ավելին` Նիկոլ Փաշինյանի նոր անձնագրի սերիան ավարտվում է երեք 7-ով։ Սույն լուրի ենթատեքստը ՆԳՆ անձնագրայինը կարող է փարատել, եթե ներկայացնի անձնագրի սերիայի` AV 0545777-ի նախորդ և հաջորդ համարները կրողների դիմումների ժամանակագրությունը։