Ներքին 2 ամիս առաջ - 17:21 01-04-2026

Տնօրենը նվաստացրել է, երեխաներին տանելու ենք․ լարված իրավիճակ՝ 94 մանկապարտեզում

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 94 մսուր-մանկապարտեզում այսօր քաոսային իրավիճակ էր ստեղծվել։

Ծնողները, որոնց խոսքով մանկապարտեզում անառողջ մթնոլորտ է տիրում, պնդում են, որ պատճառը տնօրեն Փառանձեմ Միրիբյանի անհարգալից վերաբերմունքն է դաստիարակների և մյուս աշխատակիցների նկատմամբ։

Ծնողներից մեկի խոսքով՝ իրավիճակն օրեր շարունակ չի փոխվում, և իրենք պահանջում են, որ Միրաբյանն օր առաջ հեռանա տնօրենի պաշտոնից։ Նա նշում է, որ դա բոլոր խմբերի ծնողների պահանջն է, ովքեր այդ նպատակով ստորագրահավաք են իրականացրել։

Փորձեցինք խոսել նաև տնօրեն Միրիբյանի հետ՝ լսելու նրա պարզաբանումը, թե արդյոք ինքը դաստիարակների հասցեին հնչեցրե՞լ է վիրավորական արտահայտություններ, նվաստացրե՞լ է նրանց, սակայն նա հրաժարվեց խոսել ու փակվեց իր աշխատասենյակում։ Նա անգամ թույլ չտվեց, որ Երևանի քաղաքապետարանի Հանրակրթության վարչության ներկայացուցիչները մտնեն իր աշխատասենյակ։

Ծնողներից մի քանիսն անգամ պահանջում էին բացել դուռը և տալ իրենց երեխաների անձնական գործերը՝ նրանց այլ մանկապարտեզներ տեղափոխելու համար։

Արդեն Ոստիկանության աշխատակիցների ժամանելուց և տնօրենի աշխատասենյակի մուտքն արգելափակելուց հետո Հանրակրթության վարչության ներկայացուցիչները կարողացան այնտեղ մտնել, սակայն՝ առանց լրագրողների։ Շուրջ 2 ժամ սպասեցնելուց հետո Միրիբյանը դուրս եկավ աշխատասենյակից, սակայն լրագրողների հարցերին հստակ պատասխաններ չտվեց՝ պատճառաբանելով, թե առողջական խնդիրներ ունի։

Հավելենք նաև, որ մանկապարտեզում ստեղծված լարված իրավիճակի ֆոնին ծնողներին այսօր ժամը 18։00-ին հրավիրեցին Մալաթիա-Սեբաստիայի թաղապետարան՝ ստեղծված իրավիճակը քննարկելու և իրենց պահանջները ներկայացնելու համար։

Ամենից շատ դիտված

22:16 Մահացել է ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի կինը
12:21 Չնայած ցավին՝ նրանք չեն հանձնվում. Գոռ Հակոբյանի հրապարակումը հիվանդասենյակից
22:35 Արման Ծառուկյանն աստղային «շաբաշ» է տվել ամուսնացող զույգին
20:44 Լեհաստանին և Ուկրաինային քաղաքական հակամարտության մեջ ներքաշելը ռազմավարական սխալ է․ Տուսկ
08:25 1 զոհ, 11 վիրավոր. Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Գազել»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը
09:00 Բառարանային «հեղաշրջում»․ ինչպես է ԿԿՀ֊ն սրբագրում վարչապետի ատելության խոսքը
19:05 Ֆրանսիայում ուժեղ շոգի պատճառով 845 դպրոցներ և քոլեջներ կփակվեն
08:35 Ինչո՞ւ Հայաստանը չի արգելում ռուսական որոշ ապրանքատեսակների մուտքը մեր երկիր․ Թաթուլ Հակոբյան
22:43 Ձեր տված յուրաքանչյուր ձայն ինձ համար արժեք է. դա վստահություն է, որը պարտավորեցնում է. Թաթոյան
21:18 Ուշադրություն չենք դարձնում ամերիկյան uպառնալիքներին․ Ղալիբաֆ