Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ իշխանության կողմից հնչող հայտարարությունները շարունակում են մնալ հանրության շրջանում: Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ նախկինում Հայաստանը վարել է Ցեղասպանության և հակամարտության քաղաքականություն, իսկ այժմ առաջարկվում է անցում կատարել «ապրելու քաղաքականության»։
Oragir.News-ը Երևանի փողոցներում հարցում է անցկացրել՝ պարզելու, թե քաղաքացիներն ինչպես են գնահատում Հայաստանի ներկայիս արտաքին քաղաքականությունը և համամիտ են արդյոք Արարատ Միրզոյանի արտահայտած տեսակետի հետ:
Քաղաքացիների մեծամասնությունը նշել է, որ համամիտ չէ «ապրելու քաղաքականության» վերաբերյալ այս տեսակետին։
Հարցվածներից մեկի կարծիքով՝ Հայաստանի արտաքին քաղաքականությունն այնպիսին չէ, ինչպիսին պետք է լինի, և ինքը համամիտ չէ իշխանությունների վարած քաղաքականության հետ։
Մեկ այլ քաղաքացի նշել է, որ համաձայն չէ տարածքների հանձնման, Հայաստանի տարածքի փոքրացման, ինչպես նաև այն մոտեցման հետ, երբ հարևան երկիրը ինչ թելադրում է, Հայաստանը կատարում է։
Քաղաքացիներից մեկն էլ նշել է, որ իր վերաբերմունքը 50/50 է․ «Իմանալով, որ մեր քաղաքական դաշտը կայուն չէ, միշտ պատերազմի մտավախություն կա»։
Մեկ այլ հարցված ընդգծել է, որ քաղաքացիներին ամպագոռգոռ արտահայտություններով ապակողմնորոշում են՝ նշելով, որ բացարձակ գոհ չէ ո՛չ իշխանությունից, ո՛չ էլ նրա վարած քաղաքականությունից։
Մանրամասները՝ տեսանյութում: