Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի շրջանակում «Ակրոնը» սեփական հարկի տակ ընդունեց «Ախմատին» և հաղթեց 2-0 հաշվով։
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Կառլեն Հովհաննիսյանը տանտերերի կազմում փոխարինման դուրս եկավ 70-րդ րոպեին, իսկ 87-րդ րոպեին խփեց իր թիմի երկրորդ գոլը։
Այս գոլն առաջինն էր Կառլենի համար ՌՊԼ-ում։
Այս խաղից հետո «Ակրոնը» ութ միավորով 13-րդ տեղում է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում։
Հայ ֆուտբոլիստն արդեն երեք հանդիպում է անցկացրել Տոլյատին ներկայացնող թիի կազմում, մեկ հանդիպում էլ անցկացրել է Գավաթի շրջանակում։
Armsport