Արտաքին 2 տարի առաջ - 13:00 22-01-2024

Ամեն քայլափոխի փորձում էին գումար կորզել․ Ադրբեջանում ռուս բլոգերին նվաստացրել են

Ադրբեջան այցելած ռուս բլոգերներից մեկին այդ երկրում նվաստացրել են։ Այս մասին տեղեկանում ենք նրա կողմից հրապարակված տեսանյութից, որում նա դժգոհում է Ադրբեջան կատարած ուղևորությունից։

Բլոգերը հայտնել է, որ նախքան Ադրբեջան այցելելը նա եղել է 32 երկրում և ոչ մի տեղ նման վերաբերմունքի չի արժանացել։

Նրա խոսքով՝ ամեն քայլափոխի իրենցից փորձել են գումար կորզել, տաքսու վարորդը պահանջել է նախատեսվածից 8 անգամ շատ վճարել, ռեստորանում չեն տրամադրել իրենց նախընտրած ուտեստը և այլն։ Բացի այդ, նա պնդում է, որ իրեն ուղեկցել են ուրիշ հյուրանոց, որը նա չէր ամրագրել, իսկ ավելի ուշ դրա համար նույնպես գումար են պահանջել։

Վերջինս դժգոհել է նաև հասարակ մարդկանց վերաբերմունքից՝ նշելով, որ ամենուր իրենց մարդիկ էին մոտենում և փորձում ինչ-որ բաներ վաճառել:

Բլոգերը հայտնել է, որ շուրջ 1000 կմ ճանապարհ է անցել, և իրավիճակը նույնն է եղել Ադրբեջանի 4 տարբեր շրջաններում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում