copy image url
Ներքին 3 ամիս առաջ - 15:17 31-03-2026

Ռուբինյանները պետք է իմանան, որ իրենք ստանում են միլիոնավոր աշխատավարձեր, իսկ լրագրողները բավարարում են մի քանի հարյուր հազար դրամով. Օհանյան

«Ցանկացած այլ լրատվամիջոց կամ պետական ու իշխանական լրատվամիջոցների գործունեության նկատմամբ մեր գործունեությունը բացարձակապես կախված չէ։

Մենք կարող ենք մեր խնդիրներն լուծել մեր ստացած օրինական եկամուտներով։ Եվ երրորդը՝ մեր ախորժակը այնքան մեծ չէ։ Ռուբինյանները պետք է իմանան, որ նրանք ստանում են միլիոնավոր աշխատավարձեր, իսկ մեր լրագրողները բավարարում են մի քանի հարյուր հազար դրամով։ Մեր կենսամակարդակը վերջին տարիներին չի աճել, մենք ընդամենը փորձում ենք պահպանել այն, ինչ ունենք, վճարել մեր փոքրիկ աշխատավարձերը, ինչը հաջողությամբ իրականացնում ենք առանց որևէ լրացուցիչ ստվերային միջոցների։

Օպերատիվ միջոցառումներ իրականացնողները կարող են ուսումնասիրել ֆինանսական մասերը և ստուգել աշխատողների քանակը, սակայն նրանց նպատակը վարկաբեկելն է՝ մեղադրանքներ հնչեցնել, որոնց հիմք չկա, և արժեզրկել լրատվական դաշտը։

Եթե մեզ մեծ գումարներ հետաքրքրեին, մենք գրեթե հակառակը կգրեինք և ավելի շատ կվաստակեինք, քան այսօր ստանում ենք մեր աշխատանքների համար։ Մեր հիմնական նպատակը՝ շարունակել իրականացնել աշխատանքը, անկախ նրանից, թե ով ինչ կասի, լինի դա Ռուբինյան, Վահագ Ալեքսանյան կամ որևէ ուրիշ անձ, և որքան էլ նրանք փորձեն խանգարել», – լրագրողների հետ զրույցում ասաց «Հրապարակ» թերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը