copy image url
Ներքին 5 ամիս առաջ - 16:12 30-03-2026

Բացահայտվել են ընտրակաշառքի տրամադրման և բարեգործության արգելքի խախտման դեպքեր. ՀԿԿ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ–հետախուզական ստորաբաժանումների կողմից իրականացված լայնածավալ միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել առ այն, որ մի խումբ անձինք նախնական համաձայնությամբ, խմբի կազմում նպատակադրվել են ընտրակաշառք բաժանել ՀՀ Արմավիրի մարզում բնակվող մի շարք քաղաքացիների՝ ապահովելով նրանց մասնակցությունը 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին և քվեարկությունն իրենց կողմից մատնանշված կուսակցության օգտին։

Հիշյալ անձինք իրենց հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով նախ Մեծամոր համայնքում բացել են «Մեր ձևով» հասարակական կազմակերպության գրասենյակ, որից հետո Արմավիրի մարզի տարբեր բնակիչների 2025–2026 թվականների ընթացքում ձևական գրանցել են հիշյալ կազմակերպությունում՝ հանձնարարելով հավաքագրել անձանց, ովքեր ընտրություններին կքվեարկեն «Ուժեղ Հայաստան» կուսակցության օգտին։ Պարզվել է նաև, որ նախապես խոստացված և փուլային եղանակով տրամադրվող ընտրակաշառքը ձևակերպվել է որպես աշխատավարձ՝ դրանով փորձելով քողարկել ընտրակաշառքի տրամադրման փաստը և նվազագույնի հասցնել դրա բացահայտումը։

Հատկանշական է, որ հասարակական կազմակերպությունում աշխատանքի ընդունվելու հիմնական նախապայմաններից են հանդիսացել անձի՝ մեծ ընտանիք և ծանոթների լայն շրջանակ ունենալու, ինչպես նաև ընտրող հանդիսանալու հանգամանքները։

Բացի այդ, մի խումբ անձինք նախնական համաձայնությամբ, խմբի կազմում ՀՀ նախագահի՝ Ազգային ժողովի հերթական ընտրությունները նշանակելու մասին հրամանագրի՝ 2026 թվականի փետրվարի 7-ին ուժի մեջ մտնելուց հետո՝ բարեգործություն իրականացնելու օրենսդրական արգելքի պայմաններում, համապետական ընտրություններին մասնակցող՝ Արմավիրի մարզի մի շարք բնակիչների բարեգործության անվան տակ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անունից բժշկական սպասարկման ծախսերը հոգալու նպատակով 2026 թվականի փետրվար–մարտ ամիսների ընթացքում անհատույց տրամադրել են տարբեր չափերի դրամական միջոցներ։
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվել են մեկ տասնյակ խուզարկություններ, ձերբակալվել են հինգ անձինք։

Հակակոռուպցիոն կոմիտեն հորդորում է զերծ մնալ քողարկված կամ որևէ այլ եղանակով ընտրակաշառք բաժանելու, ինչպես նաև բարեգործության վերաբերյալ օրենսդրական արգելքը խախտելու հանցավոր վարքագծից, իսկ քաղաքացիներին կոչ է արվում խուսափել ընտրական հանցագործությունների կամ դրանց հետ առնչվող կասկածելի գործողությունների մեջ ներգրավվելուց, այդ թվում՝ առանց աշխատանք կատարելու վարձատրվելուց։

Կոմիտեն, հաշվի առնելով սույն հանցավոր մեխանիզմների առկայությունը, այսուհետ իրականացնելու է մշտադիտարկում՝ պարզելու ընտրություններին մասնակցող կուսակցությունների հետ փոխկապակցված կազմակերպություններում գրանցված կամ դրանց հետ առնչություն ունեցող այն անձանց, ովքեր այս կամ այն կերպ, այդ թվում՝ քողարկված եղանակներով ներգրավված են ընտրական հանցագործությունների կատարման կամ նախապատրաստման սխեմաներում:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
13:18 Այն, ինչ Թալեաթին չհաջողվեց լիովին իրականացնել, ավարտին կհասցնի Հայաստանի կառավարությունը
13:29 Պարուհի Սոնա Եսայանն ու հումորիստ Գրիգ Գևորգյանը սպասում են իրենց առաջնեկին
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
13:38 ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետին «Հայոց պատմություն» առարկան պետք չէ. տիրադավը հրահանգել է, դեկանը՝ գրել զեկուցագիրը, ռեկտորը՝ հաստատել. 168.am
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
14:10 Հայկոյի մեղեդին, Դիլիջանի ջերմությունն ու աստղային կազմը․ էկրան է բարձրացել «Մի գդալ սեր» ֆիլմը
11:29 Չորս ամսում՝ 3-րդ դեպքը․ սա խորքային խնդրի մասին վկայող խայտառակ իրավիճակ է․ Արփինե Հովհաննիսյան