copy image url
Ներքին 5 ամիս առաջ - 09:37 29-03-2026

Խաչատուր Հունանյանի լռությունը մտահոգել է երկրպագուներին. ի՞նչ է հայտնի դերասանի առողջական վիճակի մասին

Դերասան Խաչատուր Հունանյանը, որը լայն ճանաչում ձեռք բերեց «Քեզանից հետո» և «Բախում» հեռուստասերիալներում իր մարմնավորած կերպարներով, արդեն ամիսներ շարունակ գտնվում է հանրության և մեդիադաշտի ուշադրության կենտրոնում, սակայն այս անգամ պատճառը ոչ թե ստեղծագործական նորություններն են, այլ նրա առողջական ծանր վիճակը։

Ամիսներ առաջ դերասանն անկեղծորեն խոստովանել էր իր մոտ ախտորոշված արագ ընթացող քաղցկեղի մասին, ինչը մեծ արձագանք գտավ հասարակության շրջանում. հազարավոր հայեր օգնության ձեռք մեկնեցին նրան՝ հույս ունենալով շուտափույթ ապաքինման և բարի լուրերի սպասումով հետևելով նրա սոցիալական էջերին։

Իր պայքարի ողջ ընթացքում Խաչատուրը պարբերաբար տեսանյութեր էր հրապարակում՝ մանրամասն պատմելով բուժման դժվարին կուրսերի, իր ապրումների և Գերմանիա մեկնելու նախապատրաստությունների մասին, ինչը հույս էր ներշնչում նրա աջակիցներին։ Սակայն, վերջին շրջանում դերասանը դադարեցրել է ակտիվությունը սոցիալական հարթակներում և նոր տեսանյութերով չի կիսվում, ինչն էլ լուրջ մտահոգությունների ու տագնապի տեղիք է տվել հետևորդների շրջանում։

Այս պահին հստակ տեղեկություններ չկան նրա գտնվելու վայրի կամ բուժման ընթացիկ արդյունքների վերաբերյալ, և հանրությունը շարունակում է սպասել որևէ պաշտոնական կամ հավաստի լուրի՝ հուսալով, որ լռությունը պայմանավորված է բուժման հաջորդական փուլերով և ոչ թե վիճակի վատթարացմամբ։

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
18:20 Գեղարքունիքի փոխմարզպետը պատիժը չկրելու սովորություն ունի