copy image url
Արտաքին 2 ամիս առաջ - 21:23 27-03-2026

Իսրայելը հայտարարել է Իրանի դեմ հարվածների ալիքի մեկնարկի մասին

Իսրայելի պաշտպանության ուժերը հայտարարել են Իրանի դեմ լայնածավալ հարվածների ալիքի մեկնարկի մասին։

«Իսրայելի պաշտպանության ուժերը լայնածավալ հարվածների ալիք են սկսել ամբողջ Իրանի դեմ»,- ասվում է հայտարարության մեջ։

Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը սկսեցին հարվածներ հասցնել Իրանում գտնվող օբյեկտներին, այդ թվում՝ Թեհրանին, ինչը հանգեցրեց վնասների և քաղաքացիական զոհերի։ Իրանը պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքում, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտներին։