copy image url
Ներքին 1 ժամ առաջ - 18:27 10-09-2026

«Հայաստան» խմբակցության անդամները հանդիպել են ՌԴ դեսպանի հետ

Սեպտեմբերի 10-ին «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը և քարտուղար Արթուր Խաչատրյանը Ազգային Ժողովում հյուրընկալեցին Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին և դեսպանության խորհրդական Մարիա Կորոտինային։ Այս մասին հայտնում են դաշինքից:

Ծավալված քննարկման ընթացքում խմբակցության անդամները կարևորեցին երկու երկրների խորհրդարանների միջև հարաբերությունների ամրապնդումը, ինչպես նաև իրենց մտահոգությունն արտահայտեցին հայ-ռուսական հարաբերությունների ներկա մակարդակի և վատթարացող միտումների վերաբերյալ։

Պատգամավորներն ընդգծեցին, որ երկու երկրների միջև արտաքին առևտրի սահմանափակումների հետևանքները կրում են պարզ քաղաքացիները, գյուղացիական և ֆերմերային տնտեսություններն ու գործարարները։ Զրույցի ժամանակ կարճ անդրադարձ կատարվեց ընդդիմադիր ուժերի ղեկավարների կալանավորման հարցին։

Ամենից շատ դիտված

20:29 Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնում է աշխարհի ամենաստոր մարդը. Պարույր Հայրիկյան
09:58 Արմավիրի մարզի Դալարիկ գյուղում 50-ամյա տղամարդը մոտ 8 ամիս է՝ գիշերում է ավտոմեքենայում
21:00 ՀՀ-ում Ռուսական 2 նոր տուն են բացում. Փաշինյանը պարտվեց նաև այս կռվում
14:15 Չսափրված զինծառայողներ՝ Պապիկյանի ստուգայցի կադրերում
17:52 ՌԴ-ն առգրավում է հայկական ավտոմեքենաները. մինչև 300 հազար ռուբլի են պահանջում
20:44 Ծանոթությունների հավելվածում ծանոթացած զույգը առաջին ժամադրության ժամանակ բանկ է թալանել
09:00 Սեդրակ Քոչարյանի կնոջ եղբոր եկամուտները եռապատկվել են
21:28 Բնական գազը հասել է Երազգավորս, բայց ոչ բոլորի տուն․ միացման ծախսը բնակիչների վրա է
12:13 Սամվել Կարապետյանը կրկին դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
23:59 Ռուսաստանի նախագահը հանձնառու է Ուկրաինայի հարցում համաձայնության հասնելուն. Թրամփ