Ներքին 53 րոպե առաջ - 19:01 10-09-2026

300 մլն-ից՝ 1.2 մլրդ դրամ. դատախազության աբսուրդային «վերահաշվարկների» քրոնիկոնը

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Արմեն Սաքապետոյանը հրապարակում է ցնցող փաստեր իր և իր ընտանիքի անդամների բանկային գաղտնիքի ապօրինի արտահոսքի, դատախազության աբսուրդային «վերահաշվարկների» (300 միլիոնից մինչև 1.2 միլիարդ դրամ) և իրավապահների համակարգային կամայականությունների մասին։ Նրա խոսքով՝ իրավապահները «Փողերի լվացման դեմ պայքարի» օրենքի անվան տակ, շրջանցելով դատարանները, ստանում քաղաքացիների և նրանց ընտանիքների բանկային ամբողջ կյանքի պատմությունը։

Այսպես․ Պետական համակարգում 18 տարվա փորձառություն ունեցող Արմեն Սաքապետոյանի շուրջ զարգացող իրադարձությունները վեր են հանում մի իրավիճակ, որտեղ իրավապահ մարմինները, օգտագործելով օրենսդրական բացերը, կարող են ներխուժել ցանկացած քաղաքացու և նրա հարազատների ֆինանսական կյանք՝ առանց դատարանի թույլտվության։

2024 թվականին Արմեն Սաքապետոյանը Գլխավոր դատախազությունից ծանուցում է ստանում այն մասին, որ իր նկատմամբ իրականացվում է ուսումնասիրություն՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի շրջանակներում։ Գործի նյութերին ծանոթանալիս, սակայն, ի հայտ է գալիս մի ուշագրավ փաստ. վարույթի հիմքում ընկած է ոստիկանության մի գրություն, որտեղ ներառված են եղել ոչ միայն իր, այլև իր կնոջ, եղբոր և հորողբոր որդու բանկային գաղտնիք կազմող ամբողջական տվյալները՝ սկսած 2006 թվականից։

«Ես և իմ ընտանիքը հանրությունից թաքցնելու և վախենալու ոչինչ չունենք․ պատրաստ ենք հրապարակել մեր վերաբերյալ ցանկացած տվյալ»,- հայտարարում է Սաքապետոյանը՝ պատրաստվելով իրավական պայքարը հասցնել մինչև վերջ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված