copy image url
Արտաքին 2 ամիս առաջ - 21:07 27-03-2026

Իրանում գտնվող ուրանի հանքաքարի խտանյութի գործարանը հարձակման է ենթարկվել

ԱՄՆ-ն և Իսրայելը հարված են հասցրել Իրանի կենտրոնական Յազդ նահանգում գտնվող ուրանի հանքաքարի խտանյութի գործարանին։

Այս մասին հայտնել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը։

«Յազդ նահանգի Էրդեկան քաղաքում գտնվող ուրանի հանքաքարի խտանյութի (yellowcake) գործարանը թիրախավորվել է ԱՄՆ-Իսրայելական ուժերի կողմից», – ասվում է կազմակերպության հայտարարության մեջ, որը մեջբերել է Իրանի պետական ​​​​հեռարձակողը։ Նախնական տվյալներով՝ հարվածի հետևանքով ռադիոակտիվ տարրերի արտանետում չի եղել։